«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 495,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 493,7 հեկտարը, որից` 442,9 հեկտար արոտ, 50,8 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 40 հեկտար արոտը` աճուրդով օտարելու համար.
բ) 2 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 546-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը) Պայմանական
նշանը Ընդամենը այդ թվում՝
վարելահող բազմամյա
տնկարկներ խոտհարք արոտ այլ
հողեր
2004 թ. Գյուղատնտեսական
նշանակության
Գ 40,0 40,0
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման Բ 2,0 2,0
Հ
Արդյունաբերության և
ընդերքօգտագործման
Ա
Էներգետիկայի, տրանսպորտի,
կապի և կոմունալ ենթակառուցվածքների
օբյեկտների
Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող
տարածքներ
Պ
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 42,0 2,0 40,0