ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2018 թվականի N 980-Ա
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 72-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1263-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 18 -ի N 980-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Սարուխանյան - Շիրակի մարզպետ
Հ. Արշամյան - Վարչապետի խորհրդական
Ա. Ենգոյան - Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ
Լ. Առաքելյան - Կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Հովսեփյան - Շիրակի մարզպետի տեղակալ
Ռ. Սուքիասյան - Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Ավագյան - Գյումրու ավիամոդելային խմբակի ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Բարսեղյան - Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Մանուկյան - «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մարտիրոսյան - «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար (համաձայնությամբ)
Գ. Շագոյան - ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Գ. Պետրոսյան - «Բիոսոֆիա» ՀԿ-ի ղեկավար (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Գարեգինյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ
Ն. Հարությունյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ
Է. Մաթևոսյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ
Գ. Բարսեղյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս
Խ. Իսրայելյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի գործարարության և վարչարարության ամբիոնի դասախոս
Ա. Խաչատրյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Օ. Թերզիբաշյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի
Ռ. Խաչատրյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի
Մ. Հարությունյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի հոգեբանություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի
Ս. Հովհաննիսյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի
Ա. Սարգսյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռազմական ամբիոնի նախնական զինվորական պատրաստության բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Ռ. Պողոսյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կառավարում բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան