Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 602-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-07-21-ից մինչև 2023-07-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-07-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հուլիսի 2018 թվականի N 802-Ա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 602-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից» N 602-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 4-ի N 802-Ա որոշման

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

1. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

2. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ

3. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության բաժնի պետ

4. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության բաժնի պետի տեղակալ

5. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության գլխավոր մաքսային տեսուչ

6. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության ավագ մաքսային տեսուչ

7. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության մաքսային տեսուչ

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։