Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2018 թվականի N 998-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 22-ի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 51-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 20-ի N 998-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 22-ի N 51-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի

Դ. Անանյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)

Ռ. Մաշադյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (խորհրդի անդամ)

Մ. Փաշայան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի անդամ)

Ռ. Բադասյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի անդամ)

Ս. Գզողյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (խորհրդի անդամ)

Օ. Ալավերդյան - Ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ (խորհրդի անդամ)

Կ. Գևորգյան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ (խորհրդի անդամ)

Ա. Բասենցյան - Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի համակարգող (խորհրդի անդամ), (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։