Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-08-04-ից մինչև 2022-05-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-05-23Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 փետրվարի 2008 թվականի N 131-Ն

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2008 թ. փետրվարի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 7-ի N 131-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու կարգը:

2. Եզրակացություն տալու հիմքը ռեցիպիենտի (հիվանդ) կողմից անձամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ) կողմից փոխպատվաստման համար համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն (այսուհետ` բժշկական հաստատություն) ներկայացված` ռեցիպիենտի բուժող բժշկի տված փոխպատվաստման անհրաժեշտության վերաբերյալ ուղեգիրը (այսուհետ` ուղեգիր) և դրան կից բժշկական փաստաթղթերն են: Ուղեգրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից:

3. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կողմից, որն ստեղծվում է բժշկական հաստատության տնօրենի հրամանով:

4. Բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեցիպիենտի (ում համար լուծվում է փոխպատվաստման անհրաժեշտության հարցը) բուժող բժիշկը (համաձայնությամբ, եթե բուժող բժիշկն այլ բժշկական հաստատության աշխատող է), վիրաբույժ, անեսթեզիոլոգ, տրանսպլանտոլոգ, հոգեբան: Անհրաժեշտության դեպքում, տնօրենի հրամանով, հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ:

5. Եզրակացությունը տրվում է ուղեգիրը և դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերը բժշկական հաստատություն մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ ռեցիպիենտի առողջության հետ կապված անհետաձգելի դեպքերում` երկօրյա ժամկետում:

6. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատությունում բժշկական հանձնաժողովի անդամների ու ռեցիպիենտի միջև անցկացվող հարցազրույցի և ուղեգրի ու դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

7. Բժշկական հանձնաժողովի անդամների ու ռեցիպիենտի միջև հարցազրույցի անցկացման անհնարինության դեպքում եզրակացությունը տրվում է միայն ուղեգրի և դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

8. Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել բժշկական հետազոտություն:

9. Ուղեգրին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) ռեցիպիենտի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, իսկ 16 տարին չլրացած անձանց համար` ծննդյան վկայական).

2) ռեցիպիենտի օրինական ներկայացուցիչը լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը (այս փաստաթղթերը ներկայացվում են, եթե ռեցիպիենտն անչափահաս է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, իսկ եթե անձի լրիվ գործունակությունը ծագել է մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը, ապա սույն ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացվում).

3) քաղվածք ռեցիպիենտի հիվանդության պատմությունից, լաբորատոր հետազոտությունների արդյունքներից (բայց ոչ ավելի, քան բժշկական հանձնաժողովի անդամների և ռեցիպիենտի միջև անցկացված հարցազրույցի պահից հաշված երկամսյա վաղեմություն ունեցող) և համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ-մասնագետների եզրակացություններից:

10. Եզրակացություն ստանալու համար ուղեգրված յուրաքանչյուր ռեցիպիենտի համար բժշկական հաստատությունում կազմվում է հիվանդության պատմություն (եթե եզրակացության հիման վրա ռեցիպիենտը ենթակա է հոսպիտալացման) կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի ամբուլատոր քարտ (եթե եզրակացության հիման վրա ռեցիպիենտը ենթակա չէ հոսպիտալացման):

11. Եթե բժշկական հանձնաժողովը հարցազրույցի արդյունքների և (կամ) փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով հետազոտության (եթե այդպիսին նշանակված է եղել) արդյունքները` համոզվում է, որ տվյալ ռեցիպիենտին անհրաժեշտ է օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստում, ապա տալիս է եզրակացություն` համաձայն ձևի, որը հաստատվում է բժշկական հանձնաժողովի բոլոր անդամների, սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկների և բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով:

(11-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)

12. Եզրակացությունը ձևակերպվում է երկու օրինակից, որոնցից մեկը տրվում է ռեցիպիենտին, մյուսը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղից տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող եզրակացության օրինակը կցվում է հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին:

13. Եզրակացությունը տրվում է անձամբ ռեցիպիենտին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` նրա ընտանիքի անդամներին (ամուսնուն, ծնողներին և զավակներին (որդեգրողներին ու որդեգրվածներին): Եթե ռեցիպիենտն անչափահաս է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, ապա եզրակացությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչին: Եթե ռեցիպիենտի լրիվ գործունակությունը ծագել է մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը, ապա եզրակացությունը տրվում է անձամբ իրեն, եթե դա անհնար է, ապա` նրա ընտանիքի անդամներին (ամուսնուն, ծնողներին և զավակներին (որդեգրողներին ու որդեգրվածներին):

14. Եզրակացությունն ստանալիս` ռեցիպիենտը, իսկ դրա անհնարինության դեպքում, նրա ընտանիքի անդամները (ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները) եզրակացության երկու օրինակի վրա կատարում են նշում այն մասին, որ ծանոթացել են եզրակացության բովանդակությանը, ստորագրելով եզրակացության` այդ նպատակով հատկացված մասերում:

15. Եթե եզրակացությունը տալուց հետո երկու տարվա ընթացքում ռեցիպիենտին անհրաժեշտ օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստումը չի իրականացվել, ապա փոխպատվաստման անհրաժեշտությունը պետք է կրկին հաստատվի սույն կարգով սահմանված կարգով տրված եզրակացությամբ: Այս դեպքում ռեցիպիենտին տրվում է նոր եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև

ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________

______________________________________________________________

Ռեցիպիենտի սեռը __________________

Ռեցիպիենտի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (բառերով) ___________________

______________________________________________________________

Ռեցիպիենտի հաշվառման վայրը և բնակության վայրը (եթե դրանք նույնն են, ապա նշել մեկ անգամ)

______________________________________________________________

Ռեցիպիենտի արյան խումբը _________________, ռեզուս-ֆակտորը ____________

Ռեցիպիենտի ֆենոտիպը ______________________________________________

______________________________________________________________

Ռեցիպիենտի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները __________

______________________________________________________________

______________________________________________________________

Ռեցիպիենտի վերջնական ախտորոշումը ___________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական ցուցումները _______________

______________________________________________________________

______________________________________________________________

Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական հաստատության

անվանումը ____________________________________________________

Բժշկական հանձնաժողովի անդամներ և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկներ

___________________

(պաշտոնը)

___________________

___________________

___________________ ___________________

(ստորագրությունը)

___________________

___________________

___________________ _________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

_________________

_________________

_________________

Տնօրեն ____________________

(ստորագրությունը)

_______________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

____ _________ 200 թ.

___________________________

((ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի

կամ նրա ընտանիքի անդամի (ընդգծել) ___________________

(ստորագրությունը) ____________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

(ձևը փոփ. 10.07.18 N 765-Ն)

(հավելվածըը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։