ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2013 թվականի N 51-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ստեղծել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունվարի 22-ի N 51-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի
Դ. Անանյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)
Ռ. Մաշադյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (խորհրդի անդամ)
Մ. Փաշայան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի անդամ)
Ռ. Բադասյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի անդամ)
Ս. Գզողյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (խորհրդի անդամ)
Օ. Ալավերդյան - Ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ (խորհրդի անդամ)
Կ. Գևորգյան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ (խորհրդի անդամ)
Ա. Բասենցյան - Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի համակարգող (խորհրդի անդամ), (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ., լրաց. 28.08.13 N 750-Ա, փոփ. 16.06.14 N 547-Ա, 10.03.15 N 190-Ա, 26.08.15 N 771-Ա, խմբ. 25.05.16 N 431-Ա, 09.01.17 N 6-Ա, 20.07.18 N 998-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան