«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 564-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի 08, 09, 10, 13 և 14 ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող`
ա) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Կիրանց» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Արփի» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Որոտան» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 3 հավելվածի.
դ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 4 հավելվածի.
ե) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Խորվիրապ» արգելավայրի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ԿԻՐԱՆՑ» ԲՆԱԿԱՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման
սահմանագումարը (հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքների` 1-ին կիսամյակ ինն ամիս տարի
նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը
«Կիրանց» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը 1. «Կիրանց» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ
«Կիրանց» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
«Կիրանց» բնական պարկի
սխեմատիկ քարտեզը
ծրագրի իրականացման գործողությունների պլանը և ժամանակացույցը
ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվը
2. «Կիրանց» բնական պարկի
սխեմատիկ քարտեզի պատրաստում
3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում
4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում
Աշխատանքների ծավալը x 1 (հաշվետվություն) x x x
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 500.0 x x x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 500.0 215.0 340.0 500.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ԱՐՓԻ» ԲՆԱԿԱՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքների`
նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի
«Արփի» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը 1. «Արփի» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ
«Արփի» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների , ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
«Արփի» բնական պարկի սխեմատիկ քարտեզը
ծրագրի իրականացման գործողությունների պլանը և ժամանակացույցը
ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվը
2. «Արփի» բնական պարկի սխեմատիկ քարտեզի պատրաստում
3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում
4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում
Աշխատանքների ծավալը x 1 (հաշվետվություն) x x x
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 500.0 x x x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 500.0 215.0 340.0 500.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ՈՐՈՏԱՆ» ԲՆԱԿԱՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքների`
նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի
«Որոտան» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը 1. «Որոտան» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ «Որոտան» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
«Որոտան» բնական պարկի սխեմատիկ քարտեզը
ծրագրի իրականացման գործողությունների պլանը և ժամանակացույցը
ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվը
2. «Որոտան» բնական պարկի սխեմատիկ քարտեզի պատրաստում
3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում
4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում
Աշխատանքների ծավալը x 1 (հաշվետվություն) x x x
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 500.0 x x x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 500.0 215.0 340.0 500.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ՋԵՐՄՈՒԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքների`
նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի
«Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը 1. «Ջերմուկ» ազգային պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ
«Ջերմուկ» ազգային պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների , ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
«Ջերմուկ» ազգային պարկի
սխեմատիկ քարտեզը
ծրագրի իրականացման գործողությունների պլանը և ժամանակացույցը
ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվը
2. «Ջերմուկ» ազգային պարկի սխեմատիկ քարտեզի պատրաստում
3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում
4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում
Աշխատանքների ծավալը x 1 (հաշվետվություն) x x x
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 500.0 x x x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 500.0 215.0 340.0 500.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ԽՈՐՎԻՐԱՊ» ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքների`
նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի
«Խորվիրապ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը 1. «Խորվիրապ» արգելավայրի բնական ջրաճահճային էկոհամակարգի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ
«Խորվիրապ» արգելավայրի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
Խորվիրապ» արգելավայրի ստեղծման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթը
«Խորվիրապ» արգելավայրի սխեմատիկ քարտեզը
տարածքի կառավարման պլանը
արգելավայրի
պահպանության գծով
ֆինանսական ծախսերի
ամփոփ նախահաշիվը
2. «Խորվիրապ» արգելավայրի ստեղծման և տարածքի կանոնադրության հաստատման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակում
3. «Խորվիրապ» արգելավայրի սխեմատիկ քարտեզի պատրաստում
4. «Խորվիրապ» արգելավայրի
կառավարման պլանի մշակում
5. Ծրագրի իրականացման
ֆինանսական ծախսերի ամփոփ
նախահաշվի կազմում
Աշխատանքների ծավալը x 1 (հաշվետվություն) x x x
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 1500.0 x x x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 1500.0 645.0 1020.0 1500.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան