«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 567-Ն
ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «05. Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 567-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքների`
նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի
Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում 1. Երկրների ցանկի նախանշում, որտեղ կիրառվում է աղտոտման անշարժ աղբյուների տեխնոլոգիական և տարածքային նորմավորում ուսումնասիրված նյութն ամփոփող տեղեկանք
2. Նշված երկրներում առկա կիրառման մեխանիզմների ուսումնասիրում
3. Այլ երկրների փորձից ելնելով Հայաստանում գործող նորմավորման կարգի վերլուծություն` բացահայտելով թերությունները` ըստ առաջնայնության լուծման ենթակա խնդիրների ու գործողությունների ցանկի կազմում բացահայտված խնդիրների և գործողությունների ցանկ
4. Ընտրված տարածքների համար վնասակար արտանետումներ ունեցող անշարժ աղբյուրների գույքագրում և արտանետումների ցրման հաշվարկ ընտրված տարածքների արտանետման անշարժ աղբյուրների արտանետումների ցրման հաշվարկ
5. Ընտրված տարածքներում մթնոլորտի աղտոտվածության ընդհանուր ծավալի և այդ ծավալում ավտոտրանսպորտի բաժնեմասի որոշում տվյալները` համապատասխան աղյուսակային ձևով
6. Գույքագրման և հաշվարկի ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների բացահայտում, դրանց դասակարգում և մշակման (լրամշակման) ենթակա անհրաժեշտ նորմատիվամեթոդական փաստաթղթերի ցանկի կազմում մշակման (լրամշակման) ենթակա նորմատիվամեթոդական փաստաթղթերի ցանկ
7. Անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տարածքային նորմավորման կարգի մշակում մշակված կարգի և առաջարկությունների նախագիծ
8. Տեխնոլոգիական նորմավորման վերաբերյալ առաջարկության մշակում
Աշխատանքների ծավալը x 1 («Վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) x x x
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 2000.0 x x x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ.դրամ) x 2000.0 860.0 1360.0 2000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան