Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ՝ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2018 թվականի N 1000-Ա

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ՝ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարանում կայացած «Հասարակական արժեքների տեսանելիությունն ու ներգործությունն արվեստի տեսանկյունից» խորագիրը կրող հանրային քննարկմանը և նույն թեմայով ցուցահանդեսի բացմանը որպես նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ներկա գտնվելու նպատակով Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՝ 2018 թվականի հուլիսի 10-11-ը Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

2. Մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։