Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 998-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2018 թվականի N 1001-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 998-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 998-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետում «հնգամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 23

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 23-ի N 1001-Ա

որոշման

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2017 թ.

սեպտեմբերի 11-ի N 998-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Արշակյան - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Ավանեսյան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Անափիոսյան - Կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ռ. Ռուբինյան - Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Բ. Տեր-Գրիգորյան - Սփյուռքի նախարարի տեղակալ

Հ. Գրիգորյան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ

Ա. Եսայան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

Կ. Վարդանյան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ա. Ավակյան - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Տ. Ճորոխյան - «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բալդրյան - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Գալստյան - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։