Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2016 թվականի թիվ 89 քաղ. Մոսկվա

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» արձանագրության 9-րդ կետի 3-րդ ենթակետի իրականացման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 10 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացված՝ «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման կարգը»:

2. Սահմանել, որ չափման միջոցի ստուգաչափման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տրվել են մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրը, գործում են մինչև դրանց գործողության ժամկետը դադարելու օրը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

նախագահի ժ/պ` Կ. Մինասյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի հուլիսի 26-ի

թիվ 89 որոշմամբ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։