ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2018 թվականի N 297-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ աշխատանքային խմբում քննարկված և կայացրած որոշումների իրավական ձևակերպումներն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:
(3-րդ կետը փոփ. 25.07.18 N 1012-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. մարտի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
մարտի 27-ի N 297-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՔԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Առաքելյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ
Ա. Այվազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար
Մ. Քամալյան - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական
Ա. Խուդավերդյան - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ալոյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)
Տ. Ներկարարյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)
Ս. Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մովսիսյան - Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Վ. Թորոսյան - «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ)
Ա. Մելքումյան - «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի քարտուղար (համաձայնությամբ)
Պ. Խաչատրյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Դ. Սարգսյան - «Ամերիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Շ. Քերոբյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ
(հավելվածը փոփ., լրաց. 25.07.18 N 1012-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան