Անցնել բովանդակությանը

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 22 ՀՈՒՆԻՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 100-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 հունիսի 2018 թվականի թիվ 100-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 829) ԹԻՎ 2 ԵՎ ԹԻՎ 3 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունիսի 20-ի թիվ 24 արձանագրություն) և քննարկելով «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ 2018 թվականի մայիսի 25-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրել թիվ 2 մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Ն. Ստեփանյան փողոց, 44/4 շենք, 48 կառուցվող կիսանկուղային տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրել թիվ 3 մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Ավան, Դուշանբեի փողոց, 7/7 հասցեում գործունեություն իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ն. Երիցյան

2018 թ. հունիսի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։