Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մայիսի 2000 թվականի, ՀՕ-52) 5-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մայիսի 2000 թվականի, ՀՕ-52) 5-րդ հոդվածում՝
1) առաջին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կենդանական աշխարհի պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) հաստատում.».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ մաս.
«Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»: