Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2018 թվականի N 821-Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ ու 6-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ Վահե Հրաչյայի Բաղդասարյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 20-ին, քաղ. Երևան, Լուսինյանց փող., տուն 22, Կենտրոնի ԶԿ, շախմատ, 2009 թվականի շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադա, 3-րդ տեղ):

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ Արման Ալբերտի Միքայելյանին (ծնվ.` 1996 թվականի նոյեմբերի 25-ին, քաղ. Երևան, Նար-Դոսի փող., շենք 4, բն. 3, Կենտրոնի ԶԿ, շախմատ, 2011 թվականի շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադա, 2-րդ տեղ)։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։