ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2018 թվականի N 1020-Ա
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման հավելվածի 57-րդ և 57.1-րդ կետերը ու ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`
Ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին պարգևատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված ֆինանսների նախարարության պահպանման ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 30-ի N 1020-Ա որոշման
ց ու ց ա կ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ
N/N
ը/կ Պաշտոնը Ազգանունը, անունը Կատարողականի գնահատման տոկոսը
1. Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վազգեն Հարությունյան 95.44
2. Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գևորգյան Էդգար 91.40
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան