ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 849-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 5.1 -րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին հատկացվում է 19 ծառայողական ավտոմեքենա (այդ թվում` 2-ը «Վիճակագրական տեղեկատվության հավաքում» ծրագրով և 2-ը վիճակագրական համատարած հաշվառումների (մարդահամար կամ գյուղատնտեսական համատարած հաշվառում) կազմակերպման և անցկացման հետ կապված ծրագրերով):».
2) N 2 հավելվածի՝
ա. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 28. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե 19 4 15
»,
բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ընդամենը 1690 647 1043
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 3
Երևան