ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 934-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը պլանավորել յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
սեպտեմբերի 25-ի N 934-Ն
որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ
NN
ը/կ Գնահատվող ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ Ժամանակը
1 2 3
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2015 թ.
մարտ
2. ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե 2015 թ.
ապրիլ
3. ՀՀ բնապահպանության նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2015 թ.
հունիս
4. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն 2015 թ.
սեպտեմբեր
5. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2015 թ.
նոյեմբեր
6. ՀՀ առողջապահության նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2016 թ.
ապրիլ
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2016 թ.
սեպտեմբեր
8. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 2016 թ.
հոկտեմբեր
9. ՀՀ արդարադատության նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2017 թ.
փետրվար
10. ՀՀ մշակույթի նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2017 թ.
մայիս
11. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն և ստորաբաժանումներ 2018 թ.
մարտ
12. ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2017 թ.
հոկտեմբեր
13. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2018 թ.
փետրվար
14. ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2018 թ.
ապրիլ
15. ՀՀ սփյուռքի նախարարություն 2018 թ.
մայիս
16. ՀՀ քաղաքաշինության նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2018 թ.
սեպտեմբեր
17. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2018 թ.
հոկտեմբեր
18. ՀՀ ֆինանսների նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2018 թ.
նոյեմբեր
19. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և ենթակա կազմակերպություններ 2019 թ.
փետրվար
20. (կետն ուժը կորցրել է 07.08.18 N 1059-Ն)
21. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 2019 թ.
ապրիլ
22. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն և ստորաբաժանումներ 2019 թ.
մայիս
23. ՀՀ կենտրոնական բանկ 2019 թ.
սեպտեմբեր
24. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 2019 թ.
հոկտեմբեր
25. ՀՀ Վայոց ձորի մարզ և համայնքներ 2015 թ.
փետրվար
26. ՀՀ Գեղարքունիքի մարզ և համայնքներ 2015 թ.
մայիս
27. ՀՀ Արարատի մարզ և համայնքներ 2015 թ.
հոկտեմբեր
28. ՀՀ Արմավիրի մարզ և համայնքներ 2016 թ.
մարտ
29. ՀՀ Սյունիքի մարզ և համայնքներ 2016 թ.
հունիս
30. ՀՀ Երևան քաղաք և վարչական շրջաններ 2016 թ.
նոյեմբեր
31. ՀՀ Կոտայքի մարզ և համայնքներ 2017 թ.
մարտ
32. ՀՀ Լոռու մարզ և համայնքներ 2017 թ.
ապրիլ
33. ՀՀ Արագածոտնի մարզ և համայնքներ 2017 թ.
հունիս
34. ՀՀ Տավուշի մարզ և համայնքներ 2017 թ.
սեպտեմբեր
35. ՀՀ Շիրակի մարզ և համայնքներ 2017 թ.
նոյեմբեր
(հավելվածը փոփ. 07.08.18 N 1059-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան