Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2018 թվականի N 1070-Ա

ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Ագնեսա Աղաբաբյանին 2018 թվականի օգոստոսի 14-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կենսաթոշակային ապահովության ոլորտի լիազոր և իրավասու մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Անահիտ Գալստյանի և Ագնեսա Աղաբաբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Գալստյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. օգոստոի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։