ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 888-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Հելլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
օգոստոսի 2-ի N 888-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի
միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 6006 Տրիկոտաժե գործվածք, ներկած, 100% բամբակի պարունակությամբ կգ 40.000 96.000.000
2. 6004 Տրիկոտաժե գործվածք՝ էլաստոմերային թելեր 5% կամ ավելի զանգ. պարունակությամբ, տրիկոտաժի արտադրության համար կգ 40.000 110.000.000
3. 5402 Սինթետիկ համալիր թելեր՝ գուլպայի արտադրության համար կգ 15.000 16.629.000
4. 5402 Սինթետիկ համալիր թելեր՝ նայլոնից կգ 5.000 8.400.000
5. 5402 Սինթետիկ համալիր թելեր՝ պոլիեթերային կգ 5.000 8.443.000
6. 5402 Սինթետիկ էլաստոմերային թելեր՝ գուլպայի արտադրության համար կգ 800 1.920.000
7. 5205 Բամբակե մանվածք՝ բաղկացած 100% բամբակյա մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար կգ 36.000 3.600.000
8. 5206 Բամբակե մանվածք՝ բաղկացած 60% բամբակյա և 40% պոլիէսթերային մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար կգ 61.000 52.704.000
9. 5308 Մանվածք` 100% բամբուկե մանածագործական մանրաթելերից՝ գուլպայի արտադրության համար կգ 3.000 3.312.000
10. 5510 Արհեստական թելերից մանվածք (Mօdal)` գուլպայի արտադրության համար կգ 5.000 7.300.000
11. 4811 Սոսնձապատ թուղթ՝ կտորի նշագրման և ձևման համար կգ 2.000 3.920.000
12. 4804 Կրաֆտ ստվարաթուղթ՝ չսպիտակեցված՝ կտորի ձևման համար կգ 2.000 3.840.000
13. 5604 Ռետինե թելեր և ռետինե թելերից մանածագործական նյութերի պատվածքով առաձգական ժապավեն՝ տրիկոտաժի և գուլպայի արտադրության համար կգ 4.000 6.720.000
Ընդամենը 322 788 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան