ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2018 թվականի N 1095-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 16-ի N 1095-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարար
Հ. Ռոստոմյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Լ. Վահրադյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարար
Լ. Մակունց - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Մ. Հայրապետյան - ՀՀ սփյուռքի նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ
Ա. Խառատյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Հ. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության զբոսաշրջության կոմիտեի
նախագահ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
(համաձայնությամբ)
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան