ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2018 թվականի N 1096-Ա
ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 16-ի N 1096-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության
կոմիտեի նախագահ
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
(համաձայնությամբ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Փամբուխչյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլո-
գիաների նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի
ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ
սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Համբարձումյան - Սերգեյ Համբարձումյանի որդի (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան