Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մայիսի 2004 թվականի N 661-Ն

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «զ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածների բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «14. Հոբելյանական գրականության հրատարակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված հոբելյանական գրականության հրատարակման գծով 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մայիսի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

մայիսի 6-ի N 661-Ն որոշման

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

NN

ը/կ Հեղինակը Անվանումը Ծավալը (տպա-

գրական մամուլ) Տպաքա-

նակը (օրինակ) Միավորի գինը

(դրամ) Տարեկան գումարը

(հազ. դրամ) Առաջին կիսամյակ

(հազ. դրամ) Ինն ամիս (հազ. դրամ)

1. Միքայել Նալբանդյան բանաստեղծություններ և արձակ 6 500 800 400.0 172 272

2. Մուրացան ժողովածու «Իմ Մուրացանը» 7 500 1176 588.0 252.8 399.8

3. Արմեն Տիգրանյան «Համառոտ մենագրություն» 6 500 1100 550.0 236.5 374

4. Արշիլ Գորկի նամականի-ալբոմ 12 500 4900 2450.0 1053.5 1666

5. Հեղինակային խումբ Արուս Ասրյանի կյանքը և բեմական գործունեությունը 6 500 1200 600.0 258 408

6. Համո Սահյան բանաստեղծություններ (2-րդ հատոր ) 21 500 2000 1000.0 430 680

7. Հովհաննես Շիրազ քնարերգություն 4 500 1500 750.0 322.5 510

8. Գրիգոր Չալիկյան հուշեր Պարույր Սևակի մասին 6 500 1200 600.0 258 408

9. Հեղինակային խումբ նշանավոր մտավորականները Ս. Փարաջանովին (նամակներ) 7 500 1460 730.0 313.9 496.4

10. Շարլ Ազնավուր գիրք-ալբոմ 8 500 1900 950.0 408.5 646

11. Գոհար Գասպարյան «Երգչուհին` իր կյանքի ուղու մասին» 7 500 1300 650.0 279.5 442

12. Գագիկ Հովհաննիսյան Տիգրան Պետրոսյանի կյանքը և ստեղծագործական ուղին 7 500 1600 800.0 344 544

13. Էդվարդ Իսաբեկյան ստեղծագործությունների կատալոգ 2.5 500 1800 900.0 387 612

Ընդամենը 10968.0 4716.2 7458.2

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։