Հոդված 1
Հոդված 1.
«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 մայիսի 1999 թվականի, ՀՕ-302, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով. «Եթե իրավաբանական անձը սույն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:»: