Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2018 թվականի N 1088-Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանին 2018 թվականի օգոստոսի 20-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Աշխատանքի ոլորտում իրավական կարգավորումը և նորմերի պահպանման ապահովումը՝ որպես աշխատանքի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոց» թեմայով ԱՄԿ ենթատարածաշրջանային եռօրյա, բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Նավասարդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԱՄԿ գրասենյակի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. օգոստոսի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։