ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2018 թվականի N 1103-Ա
ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 17-ի N 1103-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լ. Մակունց - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
առաջին տեղակալ
Ա. Փամբուխչյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնակչության
սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)
Ա. Իսաբեկյան - «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա»
հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)
Կ. Աղամյան - «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Նիկողոսյան - Ն. Նիկողոսյանի դուստր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան