Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1796-Ն ՈՒ N 1797-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-09-03-ից մինչև 2021-09-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-09-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2018 թվականի N 911-Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1796-Ն ՈՒ N 1797-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում սահմանել հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը` համաձայն N 1 հավելվածի:

2. Օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում սահմանել դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» N 1796-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. օգոստոսի 21

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։