«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 680-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Մասիսի նավթամթերք» և «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից առանձնացված գույքը մասնավորեցնել դասական աճուրդով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Առաջարկել NN 1 և 2 հավելվածներում նշված այն ստորաբաժանումների, որոնք ունեն անշարժ գույք և հողամաս (ԱԼԿ-ներ, յուղման կետեր և այլն), գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:
3. Դասական աճուրդով մասնավորեցվող յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 15 տոկոսի չափով:
4. Աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի մասնավորեցումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) եռամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.
բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, մասնավորեցվող գույքի տվյալների և մեկնարկային գնի մասին:
6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով, մրցույթով ու դասական աճուրդով մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի N 561 ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1399-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 94-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2.1-ին կետում «Բալահովիտ գյուղում» բառերը փոխարինել «Վերին Պտղնի գյուղում» բառերով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան
2004 թ. մայիսի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 680-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՄԱՍԻՍԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԳՈՒՅՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ
(հազ. դրամ)
NN ը/կ
Գույքի անվանումը և գտնվելու վայրը
Շենքի զբաղեց-
րած
մակե-
րեսը
(քառ.
մ)
Գնահատ- ված
արժեքը
Գույքի մեկնար-
կային
գինը
(գնահատ-
ված
արժեքի
15
տոկոսը) Հողա- մասի
զբաղեց-
րած
մակե-
րեսը
(հա)*
Զբաղեց-րած
հողամասի
կադաստ-
րային
արժեքը
1. N 17 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Մարգարայի խճուղի 46,3 2495 374,0 0,15 10440,0
2. N 19 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Երևանյան խճուղի 281,5 2033 305,0 0,24 10857,6
3. N 21 ԱԼԿ, քաղ. Բյուրական, Աշտարակի խճուղի 236,5 19668 2950,0 0,12 5428,8
4. N 23 ԱԼԿ, Աշտարակ-Եղվարդ խճուղի 89 40436 6065,0 0,56 25334,4
5. N 24 ԱԼԿ, Աբովյան-Արամուս խճուղի հաշվառ- ված չէ 19992 2999,0 - -
6. N 8 ԿԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Աշտարակի խճուղի - 2256 338,0 - -
7. N 9 ԿԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Երևանյան խճուղի - 1375 207,0 - -
8. N 10 ԿԱԼԿ, քաղ. Բյուրեղավան - 4258 639,0 - -
9. N 11 ԿԱԼԿ, քաղ. Աբովյան, Բյուրեղավանի խճուղի - 503 75,0 - -
10. N 12 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ,
գ. Գառնի - 1948 292,0 - -
11. N 13 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ - 721 108,0 - -
12. N 14 ԿԱԼԿ, քաղ. Ապարան - 1894 284,0 - -
13. N 15 ԿԱԼԿ, քաղ. Եղվարդ - 2839 426,0 - -
14. N 16 ԿԱԼԿ, Արագածոտնի մարզ, գ. Ուջան - 675 101,0 - -
15. N 17 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ - 4004 601,0 - -
16. N 18 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ - 2124 319,0 - -
17. N 19 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ - 1095 164,0 - -
18. N 20 ԿԱԼԿ, Աբովյան-Ողջաբերդ - 2018 303,0 - -
19. N 24 ԿԱԼԿ, Մասիս-Խարբերդ-Արտաշատ խճուղի - 382 57,0 - -
20. N 25 ԿԱԼԿ, Արարատի մարզ,
գ. Գեղանիստ - 1252 188,0 - -
21. N 24 յուղման կետ, Աբովյան- Արամուս խճուղի հաշվառ- ված չէ 7234 1085,0 - -
22. Մասիսի ն/բ խանութ, Մասիս-Խարբերդ խճուղի 81,3 9426 1414,0 0,02 248,6
*Սույն հավելվածում նշված ԿԱԼԿ-ները համարվում են շարժական գույք և չունեն շենքեր ու հատկացված հողամաս:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 680-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ԳԱԳԱՐԻՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԳՈՒՅՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ
(հազ. դրամ)
NN ը/կ
Գույքի անվանումը և գտնվելու վայրը
Շենքի զբաղեց-
րած
մակե-
րեսը
(քառ.
մ)
Գնահատ- ված
արժեքը
Գույքի մեկնար-
կային
գինը
(գնահատ
ված
արժեքի
15
տոկոսը) Հողա-մասի
զբաղեց-
րած
մակե-
րեսը
(հա) *
Զբաղեց-րած
հողամասի
կադաստ-
րային
արժեքը
1. N 2 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս-Մարտունի մայրուղի 60,6 1265 190 0,124 178,6
2. N 9 ԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան 110,7 10045 1507 0,146 1813,4
3. N 10 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ 102 6397 960 0,26 577,2
4. N 1 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Սևան-Դիլիջան մայրուղի - 817 123
5. N 2 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Գործարանային 3 - 457 69
6. N 3 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ - 910 137
7. N 4 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Շահումյան 6 - 632 95
8. N 6 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Կիրովի 3 - 492 74
9. N 8 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան - 862 129
10. N 9 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս-Մարտունի մայրուղի - 330 50
11. N 10 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, գ. Ջրառատ - 930 140
12. N 11 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ - 667 100
13. N 13 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Վարդենիսի 2-րդ ավտոճանապարհ - 442 67
14. N 15 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Երևան-Սևան մայրուղի - 2135 321
15. N 20 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան - 366 55
16. N 21 ԿԱԼԿ, Սևան-Երևան մայրուղի - 3621 543
17. N 14 ԲԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ,
գ. Գեղամավան - 300 45
18. N 18 ԲԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ,
գ. Սարուխան - 512 77
*Սույն հավելվածում նշված ԿԱԼԿ-ները համարվում են շարժական գույք և չունեն շենքեր ու հատկացված հողամաս:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան