ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2018 թվականի N 1119-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 285-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման 1-ին կետում «Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի» բառերը փոխարինել «հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի» բառերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 22-ի N 1119-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
մարտի 21-ի N 285-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ իրականացՄԱՆ աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի
Ա. Թանանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Վ. Լալայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ
Ք. Քաբաբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ
Դ. Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական
Ա. Հարությունյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ
Է. Ծառուկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ
Ա. Գևորգյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի փորձագետ (համաձայնությամբ)
Մ. Մայիլյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ
Վ. Քարտաշյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության մաքսային հսկողության սարքավորումների բաժնի պետ
Ն. Մնոյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման վարչության շինարարական ծրագրերի համակարգման բաժնի պետ
Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Բակունց - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ժողովրդավարական կառավարման ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Դ. Ավագյան - Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Մ. Վոլկով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բաժնի պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Ա. Լոբանով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ծառայության պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Ա. Կերդուն - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բաժանմունքի պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Պ. Երոխին - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Վ. Կոզլովսկի - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)
Ա. Զարբաբյան - «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան