Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2017 թվականի N 285-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստական և իրականացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 07.07.17 N 723-Ա, փոփ. 22.08.18 N 1119-Ա)

2. Ծրագրի աշխատանքները համակարգող սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

(2-րդ կետը փոփ. 22.08.18 N 1119-Ա)

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 21

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 21-ի N 285-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ իրականացՄԱՆ աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի

(վերնագիրը խմբ. 22.08.18 N 1119-Ա)

Ա. Թանանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Վ. Լալայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ

Ք. Քաբաբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

Դ. Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Գ. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական

Ա. Հարությունյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ

Է. Ծառուկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ

Ա. Գևորգյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի փորձագետ (համաձայնությամբ)

Մ. Մայիլյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

Վ. Քարտաշյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ

Ա. Գալստյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության մաքսային հսկողության սարքավորումների բաժնի պետ

Ն. Մնոյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման վարչության շինարարական ծրագրերի համակարգման բաժնի պետ

Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Բակունց - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ժողովրդավարական կառավարման ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան - «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

Դ. Ավագյան - Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

Մ. Վոլկով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բաժնի պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

Ա. Լոբանով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ծառայության պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

Ա. Կերդուն - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բաժանմունքի պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

Պ. Երոխին - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

Վ. Կոզլովսկի - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

Ա. Զարբաբյան - «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

(հավելվածը խմբ. 07.07.17 N 723-Ա, 22.08.18 N 1119-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։