Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

22 օգոստոսի 2017 թվականի թիվ 25 քաղ. Չոլփոն Աթա

ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Կորեայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցի վերլուծության մասով համատեղ հետազոտական խմբի կողմից կատարված աշխատանքի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 20 կարգադրությանը համապատասխան իրականացված խորհրդակցությունների արդյունքներով սահմանել, որ մինչև Կորեայի Հանրապետության հետ առկա առևտրային ռեժիմի փոփոխման մասին որոշում կայացնելը Կորեական կողմի հետ առևտրատնտեսական հարցերով համագործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության միջև կնքված 2015 թվականի նոյեմբերի 27-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Օ. Պանկրատով Ի. Շուվալով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։