ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
16 հունվարի 2017 թվականի թիվ 1 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 11-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին 2017 թվականի ապրիլի 1-ից կիրառել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքը և ձևաչափը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» թիվ 27 հանձնարարականի հավելված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» թիվ 5 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ հավելվածի համաձայն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի հունվարի 16-ի
թիվ 1 հանձնարարականի
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային և օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքներում և ձևաչափերում կատարվող
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 27 հանձնարարականի հավելված)՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի ցանկը
Փաստաթղթի ծածկագիրը Փաստաթղթի անվանումը XML փաստաթուղթը Անվանումների տարածությունը
1006209Е Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն PIRWInformationCU urn:customs.ru:Information:CustomsDocuments:
PIRWInformationCU:5.12.0».
բ) 3–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն
Անվանումների տարածությունը՝
urn:customs.ru:Information:CustomsDocuments:PIRWInformationCU:5.12.0
Անվանումների տարածության նախածանցը՝
PIRWCU
Տարբերակը՝
5.12.0.0
Ներմուծվող անվանումների տարածությունները՝
cat_ru: urn:customs.ru:CommonAggregateTypes:5.10.0
clt_ru: urn:customs.ru:CommonLeafTypes:5.10.0
catESAD_cu: urn:customs.ru:CUESADCommonAggregateTypesCust:5.12.0
cltESAD_cu: urn:customs.ru:CUESADCommonLeafTypes:5.12.0
CategoryCust: urn:customs.ru:Categories:3.0.0»։
2. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 5 հանձնարարականի հավելված)՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի ցանկը
Փաստաթղթի ծածկագիրը Փաստաթղթի անվանումը XML փաստաթուղթը Անվանումների տարածությունը
3006801Е Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն PIAirlnformationCU urn:customs.ru:Information:CustomsDocuments:
PIAirInformationCU:5.12.0».
բ) 3–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն
Անվանումների տարածությունը՝
urn:customs.ru:Information:CustomsDocuments:PIAirInformationCU:5.12.0
Անվանումների տարածության նախածանցը՝
pia
Տարբերակը՝
5.12.0.0
Ներմուծվող անվանումների տարածությունները՝
CategoryCust: urn:customs.ru:Categories:3.0.0
clt_ru: urn:customs.ru:CommonLeafTypes:5.10.0
cat_ru: urn:customs.ru:CommonAggregateTуpes:5.10.0
cltESAD_cu: urn:customs.ru:CUESADCommonLeafTypes:5.12.0
catESAD_cu: urn:customs.ru:CUESADCommonAggregateTypesCust:5.12.0»։