Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մայիսի 2004 թվականի N 687-Ն

«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 865-Ա որոշման 4-րդ և 5-րդ կետերը, ինչպես նաև հաշվի առնելով այդ որոշմամբ ստեղծված «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովի ավարտված շինարարության օբյեկտը շահագործման ընդունելու մասին 2004 թվականի ապրիլի 9-ին կազմած ակտը, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզպետների կողմից հաստատված ավարտված շինարարության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2004 թվականի ապրիլի 23-ին կազմված օբյեկտի հանձնման-ընդունման ակտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Փաստագրել, որ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտն ընդունված է շահագործման և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի հաշվեկշռից հետագա շահագործման նպատակով հանձնված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի հաշվեկշռին:

2. Օբյեկտի հաշվեկշռային արժեքը կազմել է 10.980.755.760 դրամ, որը վերագնահատվել է և 67.016.945.989 դրամ արժեքով ենթակա է մուտքագրման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի հաշվեկշռին` համաձայն հավելվածի:

3. Դադարեցնել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունելու մասին» N 865-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերով ստեղծված «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովի և նրան կից ստեղծված աշխատանքային հանձնախմբի գործունեությունը.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի գործունեությունը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի գույքը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

2004 թ. մայիսի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

մայիսի 6-ի N 687-Ն որոշման

«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ` ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ 1982-1994 ԹԹ. ՌՈՒԲԼԻ/ԱՄՆ-Ի ԴՈԼԱՐ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՕՐՎԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՀ ԴՐԱՄ/ԱՄՆ-Ի ԴՈԼԱՐ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԻ

NN

ը/կ Տարի Կատարված աշխատանքների արժեքը Դոլարի տարեկան միջին փոխարժեքը (ԱՄՆ-ի դոլար/ռուբլի) Կատարված աշխատանքների արժեքը (հազ. ԱՄՆ-ի դոլար) Կատարված աշխատանքների ինդեքսացված արժեքը (հազ. դրամ, մեկ ԱՄՆ-ի դոլար/555,8 դրամ փոխարժեքով)

(հազ. ռուբլի)

1. 1982 2153,7 0,73 2969,39 1650388,1

2. 1983 4215,5 0,74 5672,86 3152973,9

3. 1984 5684,3 0,82 6974,60 3876483,4

4. 1985 6799,0 0,84 8122,09 4514256,6

5. 1986 7374,6 0,70 10479,75 5824645,0

6. 1987 7355,7 0,63 11636,92 6467802,7

7. 1988 8241,5 0,61 13552,87 7532684,9

8. 1989 8364,0 0,63 13271,98 7376564,9

9. 1990 8193,7 0,59 14006,32 7784715,3

10. 1991 8782,0 0,58 15099,72 8392427,1

11. 1992 6870,9 142,57 48,19 26785,5

12. 1993 5392,6 915,72 5,89 3273,1

13. 1994 4061,1 412,57 9,84 5471,0

ընդամենը` 1982-1994 թթ. 83488,6 101850,4 56608471,4

(հազ. դրամ)

ընդամենը` 1995-2000 թթ. 4857924,9 4857924,9

ընդամենը` 2001-2004 թթ. 5550549,7 5550549,7

ընդամենը` 1995-2004 թթ. 10408474,6 10408474,6

Ընդամենը 67016945,989

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։