Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ ՔՀ-60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 օգոստոսի 2018 թ.

քաղ. Երևան N 446-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ ՔՀ-60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 14-ի «Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ ՔՀ-60-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման).

1) հավելված 1-ի 3-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քրեակատարողական ծառայողից վերցվում է ծառայողական վկայականը և նրան տրամադրվում է ռեզերվում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանք:».

2) հավելված 1-ի 5-րդ կետում «արդարադատության նախարարի» բառերից հետո լրացնել «կամ քրեակատարողական ծառայության պետի» բառերը.

3) հավելված 1/1-ում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության պետ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ա. Զեյնալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։