«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2004 թվականի N 724-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու մասին» N 1641-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետի «դ», «ե» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին
(Ծաղկաձորի ճոպանուղի-1 և ճոպանուղի-2
հատվածների տեխնիկական վերազինման
նպատակով)` մինչև 2.37 մլրդ դրամ,
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության
տրամադրության տակ թողնել (Գյումրի քաղաքի
ջերմամատակարարման կազմակերպման
նպատակով)` մինչև 1.35 մլրդ դրամ»,
«է) օգնություն Սյունիքի մարզի սոցիալ-
տնտեսական կարիքների բավարարման
նպատակով (այդ թվում` 300 մլն դրամ`
2004 թվականի ընթացքում)` 0.4 մլրդ դրամ».
բ) որոշման 1-ին կետում «11.41» թիվը փոխարինել «12.98» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մայիսի 26
Երևան