ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 1145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 24-րդ կետում «վարչապետն է» բառերը փոխարինել «փոխվարչապետն է» բառերով.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 30 -ի N 1145-Ա
որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2009 թ.
հոկտեմբերի 26-ի N 892-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ա. Զեյնալյան - ՀՀ արդարադատության նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Ա. Հակոբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Դ. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)
Վ. Նիկոյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Պետրոսյան - Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
Ն. Մարտիրոսյան - «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Պետրոսյան - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան