«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 747-Ն
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրին համապատասխան, 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման քաղաքականության 2003-2006 թվականների հիմնական ուղղությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման և ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով ու հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մայիսի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 747-Ն որոշման
Ա Ռ Ա Ջ Ն Ա Հ Ե Ր Թ Ծ Ր Ա Գ Ի Ր
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
1988-1992 թթ. միջէթնիկական հակասությունների սրման և ազգամիջյան բախումների հետևանքով Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստականների հիմնախնդիրներից իր սրությամբ կարևորվում է նրանց բնակարանային ապահովության խնդիրը:
Այդ խնդրի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը մշակել էր համապատասխան ծրագիր, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. դեկտեմբերի 14-ի N 56 արձանագրությամբ հավանության էր արժանացել:
Այդ ծրագիրը ներառում էր ազգամիջյան բախումներից տուժած և Ադրբեջանից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած, մինչև այժմ մշտական օթևան չունեցող բոլոր փախստականների բնակարանային հիմնախնդիրը և նախատեսվում էր ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում հիմնովին լուծել փախստականներին բնակարանով ապահովելու խնդիրը:
Սակայն նախորդ 3 տարում, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մեծածավալ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն չի իրականացվել:
Հաշվի առնելով նման ընդհանուր ծրագրի իրականացման դժվարությունները` թեÿ պահանջվող ֆինանսական միջոցների մեծ ծավալի (ավելի քան 50,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) և թեÿ իրականացման ժամկետների տեսակետից, անհրաժեշտություն է առաջացել և նպատակահարմար է փախստականների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ կարիքավորության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով փախստականների բնակարանային ապահովության հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը և ելնելով նշված նկատառումներից, իր գործունեության ծրագրում, որը 2003 թվականի հունիսի 20-ին հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, ամրագրել է դրույթ, որը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող փախստականների բնակարանային ապահովման ծրագրի մշակմանն ու 2,5-3 տարվա ընթացքում դրա իրականացմանը:
Փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մշակման հարցն արդեն իսկ ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում և բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 10-ի N 430-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն էլ մշակել է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագիրը (այսուհետ` ծրագիր):
II. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԿԱ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
1988-1992 թվականներին ազգամիջյան հակամարտության հետևանքով ընդամենը 4 տարվա ընթացքում հարևան Ադրբեջանից բռնի տեղահանվեց ավելի քան կես միլիոն հայ, որից 360 հազարը հանգրվանեցին Հայաստանի Հանրապետությունում: 1997 թվականին իրականացված հաշվառման տվյալներով Հայաստանում բնակվող փախստականների թիվը կազմում էր ավելի քան 310,0 հազար:
Բռնագաղթի առաջին իսկ օրերից հանրապետության կառավարությունը և տեղական իշխանության մարմինները մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել փախստականների ընդունման, տեղաբաշխման-տեղավորման և այլ առաջնահերթ խնդիրների հնարավոր լուծման ուղղությամբ:
90-ական թվականների կեսերից, երբ ակնհայտ դարձավ, որ փախստականների անվտանգ ու կամավոր վերադարձն իրենց նախկին բնակության վայրեր իրատեսական չէ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրանց նկատմամբ որդեգրեց ինտեգրման քաղաքականություն: Եվ այդ գործընթացում իրենց ծանրակշիռ ներդրումներն են ունեցել միջազգային ու հասարակական տարբեր կազմակերպություններ, առանձին պետություններ և անհատ բարեգործներ` իրականացնելով բազմաթիվ ծրագրեր` ուղղված փախստականների հոգսերի թեթևացմանը, հանրապետությունում սոցիալ-տնտեսական լարվածության թուլացմանը:
Չնայած իրականացված աշխատանքներին` այնուհանդերձ, փախստականների որոշակի մասի սոցիալ-տնտեսական իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները` փախստականների շրջանում գործազրկության մակարդակը տեղացիների համեմատ բարձր է ավելի քան 1,5 անգամ, գործարարությամբ զբաղվողների թիվը ցածր է 1,7 անգամ, 3 անգամ պակաս է մշտական աշխատանք ունեցողների թիվը, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու մատչելիությամբ նրանք նույնպես զիջում են տեղացիներին: Դրությունը հատկապես անմխիթար է բնակարանային ապահովության բնագավառում:
Ներկա դրությամբ փախստականների շուրջ 10,0 հազ. ընտանիք ապահովված չէ մշտական բնակարանով:
Նշված հիմնախնդիրների առկայությունը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ադրբեջանից բռնագաղթած փախստականների ինտեգրման քաղաքականության լիարժեք իրականացմանը:
III. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Փախստականների ինտեգրման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը բնակարանային հիմնախնդիրն է` թեկուզ և այն պարզ բացատրությամբ, որ Հայաստան ներգաղթելուց հետո 15 տարի շարունակ բնակվելով միայն տարրական պայմաններից զուրկ ժամանակավոր կացարաններում և չունենալով մշտական օթևան, մայր Հայրենիքում գտնվելու և այնտեղ ամրանալու հոգեբանական զգացումը նրանց մոտ, բնականաբար, թույլ արտահայտված կլինի:
Նշված դրույթի իրավացիությունն ապացուցում է նաև այն իրողությունը, որ այն վայրերում, որտեղ իրականացվում է բնակարանային շինարարություն, փախստականները զանգվածաբար քաղաքացիություն են ձեռք բերում:
Այսօր մշտական կացարանով չապահովված փախստականները տեղավորված են հանրակացարաններում, հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկ-ձեռնարկությունների վարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում (այսուհետ` ժամանակավոր կացարաններ), ապրում են վագոն-տնակներում, վարձով, բարեկամների տանը և հարմարեցված այլ շինություններում:
Մշտական օթևանով չապահովված փախստական ընտանիքների շուրջ 40 տոկոսը բնակվում է հանրապետության ամբողջ տարածքով սփռված ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում, որոնց մի մասը տեղադրված է տնամերձ հողամասերի վրա:
Ժամանակավոր կացարանները գտնվում են տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ և անցած ժամանակաշրջանում այդ կացարանների տեխնիկական վիճակի պահպանության և սպասարկման համար անհրաժեշտ գումարներ չեն հատկացվել, ինչի հետևանքով դրանք հայտնվել են տեխնիկապես անմխիթար վիճակում, չեն բավարարում սանիտարահիգիենիկ նվազագույն նորմերի պահանջներին: Այդ շենքերի մի մասը գտնվում է վթարային վիճակում և ապրելու համար խիստ վտանգավոր է:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսվում է Երևան քաղաքում քանդման ենթակա տներում 5 տարվանից ոչ պակաս բնակվող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից հաշվառված 214 փախստական ընտանիքների պետական օժանդակությամբ բնակարաններով ապահովում, որից` 54 ընտանիք արդեն իսկ ստացել է նման օժանդակություն:
Մինչև այժմ փախստականների բնակարանային ապահովության խնդիրը լուծվել է հիմնականում 2 ճանապարհով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:
Առաջին ճանապարհով բնակարանով ապահովվել են շուրջ 300 փախստական ընտանիք, իսկ երկրորդով (Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակ, Գերմանիայի և Նորվեգիայի կառավարություններ)` 3500 ընտանիք:
Ցավոք, բնակարանային շինարարության համար պետական կապիտալ ներդրումները դեռևս մեծ չեն և այդ խնդիրն էլ ավելի է բարդանում այն հանգամանքով, որ հանրապետությունում առկա են հազարավոր տեղացի ընտանիքներ, որոնք նույնպես ապահովված չեն բնակարանով:
Բնակարանային հիմնախնդրի առկայությունն ու դրա լուծված չլինելն է նաև այն հիմնական պատճառներից մեկը, որ տեղացի ազգաբնակչության հետ ունենալով միևնույն էթնիկ ծագումը, շատ դանդաղ է իրականացվում մեր հասարակության մեջ փախստականների ինտեգրացման գործընթացը: Դրանով էլ պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու խնդրի նկատմամբ փախստականների կողմից դրսևորվող` կարելի է ասել «պասսիվ» վերաբերմունքը: Չնայած այն հանգամանքին, որ համեմատած մինչև 1999 թվականն ընկած ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն էր ընդունել ընդամենը 7,0 հազ. փախստական, վերջին 3-4 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականների թիվը շեշտակի մեծացել է և այն այժմ կազմում է շուրջ 65,0 հազար, այնուամենայնիվ, այդ գործընթացի նկատմամբ փախստականների վերաբերմունքն առայժմ մնում է ոչ այնքան «ակտիվ»:
Այս հանգամանքը մեկ անգամ ևս ապացուցում է այն իրողության ճշմարտացիությունը, որ հասարակությունում փախստականների ինտեգրման ճանապարհին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է փախստականների հարցում, հիմնական խոչընդոտը սոցիալ-տնտեսական այլ խնդիրների շարքում նրանց բնակարանային հիմնախնդրի առկայությունն է, որը փախստականների շրջանում առաջ է բերում արդարացի դժգոհություն և կարող է լրջորեն սրել սոցիալական լարվածությունը` նկատի ունենալով նրանց տեսակարար կշիռն ազգաբնակչության ընդհանուր թվաքանակում:
Ամենապարզ հաշվարկները վկայում են, որ փախստականների համար բնակարանային շինարարությունը նախորդ տարիների տեմպերով շարունակելու դեպքում խնդիրը հիմնովին կարող է լուծվել ոչ շուտ, քան 4-5 տասնամյակում:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով փախստականների բնակարանային հիմնախնդիրը մեկ ծրագրով և միանգամյա լուծման դժվարությունը, ինչպես նաև հաշվի առնելով հարցի ընդհանուր ծավալներն ու արժեքը` մշակվել է սույն ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա 2,5-3 տարվա ընթացքում լուծել բնակարանի ամենակարիքավոր այն փախստական ընտանիքների բնակարանով ապահովման հարցը, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում:
Սույն ծրագրով, որի հիմքում դրվել են որոշակի սկզբունքներ, սահմանվել են շահառուների ընտրության չափանիշները, նրանց բնակարանային ապահովության ուղղությունները, պահանջվող ֆինանսական միջոցների ծավալները, ինչպես նաև ծրագրի իրականացման կազմակերպումը:
IV. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հաշվի առնելով փախստականներով բնակեցված ժամանակավոր կացարանների բնակկենցաղային անմխիթար պայմանները և ելնելով այդ կացարաններից ու վագոն-տնակներից փախստականների առաջնահերթ տեղափոխման անհրաժեշտությունից, ինչպես նաև տնամերձ հողամասերի վրա փախստականների կողմից կառուցված անավարտ տների շինարարությունն ավարտին հասցնելու և վերջիններիս հատկացնելու նպատակով բնակարանային ապահովության սույն ծրագրի շահառուներ են 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած այն փախստական (այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած նախկին փախստական) ընտանիքները, որոնք`
- բնակվում են ժամանակավոր կացարաններում,
- բնակվում են իրենց հատկացված տնամերձ հողամասերում և այլ տարածքներում տեղադրված վագոն-տնակներում կամ բնակվում են տնամերձ հողամասերի վրա եղած կիսակառույց տներում, որոնց տեխնիկական պայմանները հնարավորություն են տալիս դրանց շինարարությունը հասցնել ավարտի:
Նշված պայմաններում բնակվող ընտանիքներին ծրագրի շահառու ճանաչելու պարտադիր պայման է նաև Հայաստան բռնագաղթվելուց հետո պետական կամ այլ միջոցներով բնակարան կամ տուն չստացած լինելը, Ադրբեջանում ունեցած բնակարանը կամ տունը չփոխանակած լինելը, ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած չլինելը (բացառությամբ, երբ փոխանակած տան խարխուլ ու քանդված լինելու պատճառով այդ ընտանիքն առնվազն 3 տարի բնակվում է ժամանակավոր կացարանում կամ վագոն-տնակում և երբ սեփականաշնորհած բնակելի տարածքը չունի առանձին խոհանոց և սանհանգույց):
Բացի նշված ընդհանուր պայմաններից ծրագրի շահառուների ընտրության հիմքում որպես չափանիշ համարվում է 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ (Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային պայմաններն ու նրանց ընտանիքների կազմը պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից իրականացված ուսումնասիրության ժամանակաշրջանը) ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում փախստական ընտանիքների փաստացի բնակությունը:
Ծրագրում որպես շահառու ընտրված փախստական ընտանիքների կազմը սահմանվում է` ելնելով ուսումնասիրության ընթացքում արձանագրված ընտանիքի ներկա (փաստացի բնակվող) անդամների թվից:
Ընտանիքի ոչ ներկա անդամները դիտվում են շահառու և ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ բուժման, կամ ուսման, կամ ազատազրկման վայրում պատիժը կրելու հետ:
Հանրապետության, մարզերի ու Երևան քաղաքի կտրվածքով ծրագրում որպես շահառու ընդգրկված` բնակարանի առաջնահերթ կարիքավոր ընտանիքների թիվը ներկայացված է N 1 աղյուսակում:
Ծրագրի իրականացման ընթացքում կարիքավոր ընտանիքների թիվն, ինչպես հանրապետության, այնպես էլ մարզերի կտրվածքով ենթակա է ճշտման:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1. Բնակարանային ապահովության իրականացումը շահառուի բնակության փաստացի բնակավայրի սահմաններում կամ հնարավորինս դրա մերձակայքում
2. Բնակարանային ապահովության իրականացումը նվազագույն կոմունալ հարմարություններ ունեցող (խոհանոց և սանհանգույց) բնակարաններով
3. Բնակարանային ապահովության իրականացումը բնակության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում) ստեղծմամբ
4. Բնակարանային ապահովության իրականացում հետևյալ նորմերով`
ա) բազմաբնակարան շենքերում`
1-2 անձից կազմված ընտանիքներին` մեկսենյականոց բնակարան,
3-4 անձից կազմված ընտանիքներին` երկուսենյականոց բնակարան,
5-6 անձից կազմված ընտանիքներին` երեքսենյականոց բնակարան,
7-8 անձից կազմված ընտանիքներին` չորսսենյականոց բնակարան,
9-10 անձից կազմված ընտանիքներին` մեկական երկուսենյականոց և երեքսենյականոց բնակարան,
11-12 անձից կազմված ընտանիքներին` երկու հատ երեքսենյականոց բնակարան.
բ) առանձնատան (քոթեջի) կառուցման դեպքում`
1-2 անձից կազմված ընտանիքների համար` մեկսենյականոց առանձնատուն,
3-4 անձից կազմված ընտանիքների համար` երկուսենյականոց առանձնատուն,
5-6 անձից կազմված ընտանիքների համար` երեքսենյականոց առանձնատուն,
7-8 անձից կազմված ընտանիքների համար` չորսսենյականոց առանձնատուն,
9-10 անձից կազմված ընտանիքների համար` հինգսենյականոց առանձնատուն:
Նշված նորմերի հիմքում դրվել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և փախստականների նորվեգական խորհրդի կողմից մինչև այժմ փախստական ընտանիքների համար կառուցված քոթեջատիպ տների տիպերը:
5. Բնակարանային ապահովության ծրագրի իրականացման հրապարակայնություն և թափանցիկություն:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ելնելով սույն ծրագրի իրականացման սկզբունքներից, նկատի ունենալով բնակարանի կարիքավոր առանձին ընտանիքների (ժամանակավոր կացարաններում, տնամերձ հողամասի վրա տեղադրված վագոն-տնակներում և կիսակառույց տներում բնակվողներ) բնակարանով ապահովման առանձնահատկությունները և նպատակ ունենալով ապահովել ծրագրի արդյունավետությունը` հնարավորինս պակաս ֆինանսական միջոցներ ծախսելու տեսակետից այն իրականացվելու է հետևյալ ուղղություններով`
ա) բնակարանների գնման (սերտիֆիկատի միջոցով) եղանակով` կապահովվեն այն ընտանիքները, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում և այն ընտանիքները, որոնք բնակվում են վագոն-տնակներում ու չունեն տնամերձ հողամաս.
բ) առանձնատների (քոթեջների) կառուցման ճանապարհով` շինարարության ճանապարհով բնակարանային ապահովությունը կիրականացվի այն ընտանիքների համար, որոնք բնակվում են իրենց տնամերձ հողամասերում տեղադրված վագոն-տնակներում կամ այդ հողամասերի վրա կառուցված անավարտ (կիսակառույց) տներում.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշմամբ սահմանված կարգով.
դ) պետական հիմնարկների տնօրինության հանրակացարանային բնակելի տարածքների` այդ բնակարաններում բնակվող փախստական ընտանիքներին սեփականաշնորհման.
ե) պետական սեփականության առանձին շենքերի` այդ նպատակով հատկացման.
զ) պետական սեփականության շենքերի և շինությունների մասնավորեցման գործընթացում` գնորդի միջոցով այդ շենքերում ժամանակավոր բնակվող փախստական ընտանիքներին բնակարանային պայմաններով ապահովելու միջոցով:
VII. ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ
Սույն ծրագրի իրականացման արդյունքում 3470 փախստական ընտանիք կապահովվի մշտական օթևանով, որի համար պահանջվում է 16201242 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Այդ թվում` նշված ընտանիքներից 252-ի բնակարանային խնդիրը կլուծվի առանձնատների (քոթեջների) շինարարության միջոցով, որի համար կպահանջվի 1684750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 3218 ընտանիք բնակարանով կապահովվի բնակարանի գնման վկայագրերի (սերտիֆիկատի) տրամադրման միջոցով, որի համար կպահանջվի 14516492 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Ծրագրի վրա ծախսվող ֆինանսական միջոցների հաշվարկն ըստ իրականացման ուղղությունների ներկայացված է NN 2 և 3 աղյուսակներում: Նշված հաշվարկի համար հիմք են հանդիսացել`
1. Ժամանակավոր կացարաններում, վագոն-տնակներում և իրենց տնամերձ հողամասերում եղած կիսակառույց տներում ապրող փախստական ընտանիքների` սույն ծրագրի շահառուների թիվը, որն ստացվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից 2003 թվականի մայիս-հուլիս ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում:
Նշված ուսումնասիրությունների արդյունքների մշակման հիման վրա Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ ստեղծվել է տվյալների համակարգչային շտեմարան և վարչությունում առկա են սույն ծրագրով շահառու համարվող փախստական ընտանիքների թիվը, նրանց բնակության վայրի, ժամանակավոր կացարանի տիպի, ընտանիքի կազմի, ընտանիքի անդամների տարիքի վերաբերյալ տեղեկությունները` հանրապետության մարզերի (Երևան քաղաքի), քաղաքային, գյուղական և համայնքների կտրվածքով.
2. Բնակարանի գնման վկայագրի (սերտիֆիկատի) արժեքը, որը սահմանվել է տվյալ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին գնին համարժեք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003 թվականի առաջին 9 ամսվա միջինացված տվյալներով 1 քառ. մետրի հաշվարկով (աղյուսակ N 4):
Ընդ որում, Երևանում, որպես հաշվարկի հիմք, ընդունվել է Ավան թաղային համայնքում ձևավորված գինը` 1 քառ. մետրը` 125 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Իսկ այն համայնքների համար, որոնց վերաբերյալ չկան կադաստրի տվյալներ բնակարանի գնի մասին, հաշվարկի համար հիմք է հանդիսացել տվյալ համայնքի նախկին վարչական շրջանի շրջկենտրոնում ձևավորված գինը: Նույն պատճառով Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջանների համար հաշվարկի համար հիմք է հանդիսացել Գյումրի քաղաքում ձևավորված շուկայական միջին գինը, Արագածի տարածաշրջանի համար` Ապարան քաղաքում ձևավորված շուկայական միջին գինը, Բաղրամյանի տարածաշրջանի համար` Արմավիր քաղաքում ձևավորված շուկայական միջին գինը, իսկ Ճամբարակի տարածաշրջանի համար` Վարդենիս քաղաքում ձևավորված շուկայական միջին գինը:
Հարկ է նշել, որ Երևանում մեկսենյականոց բնակարանի գինը համապատասխանում է 45 քառ. մետր տարածքին, երկուսենյականոցինը` 65 քառ. մետր, երեքսենյականոցինը` 85 և չորսսենյականոցինը` 105 քառ. մետր:
Երևանից բացի այլ տարածքներում դա կատարվել է համապատասխանաբար` 40, 60, 80 և 100 քառ. մետր հաշվարկով.
3. Առանձնատների (քոթեջների) շինարարության հետևյալ արժեքները`
մեկսենյականոց առանձնատուն` 5250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
երկուսենյականոց առանձնատուն` 7000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
երեքսենյականոց առանձնատուն` 8500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
չորսսենյականոց առանձնատուն` 9500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
հինգսենյականոց առանձնատուն` 10500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Նշված հաշվարկի հիմքում ընկած է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և փախստականների նորվեգական խորհրդի կողմից հանրապետության տարածքում մինչև այժմ (1995-2003 թթ.) առանձնատների (քոթեջների) կառուցման համար կատարված ֆինանսական միջոցների փաստացի միջին ծախսը` ըստ դրանց տիպերի.
4. Սույն ծրագրի 5-րդ բաժնով սահմանված` բնակարանով ու առանձնատներով (քոթեջներով) ապահովման նորմերը` ելնելով ընտանիքի անդամների թվից.
5. Սույն բաժնի 2-րդ կետում նշված տվյալները ծրագրի իրականացման ընթացքում ենթակա են ճշտման` ելնելով ծրագրի իրականացմանը նախորդող եռամսյակի ընթացքում ձևավորված բնակարանների շուկայական միջին գներից:
VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Առաջնահերթ ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման և ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը կատարելու է համապատասխան հանձնաժողովը:
Սույն ծրագրի յուրաքանչյուր ուղղության իրականացման անհրաժեշտ աշխատանքները համակարգելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը:
Հանձնաժողովի աշխատանքներին որպես դիտորդներ կարող են մասնակցել Համաշխարհային բանկի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության, Միջազգային արժութային հիմնադրամի, Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գերագույն հանձնակատարի, օտարերկրյա պետությունների և միջազգային այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նկատի ունենալով ներկայացված ծրագրի ծավալն ու դրա իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափը և ելնելով ծրագրի իրականացման հետ կապված պահանջվող գործառույթները կանոնակարգելու անհրաժեշտությունից` կարող է ստեղծվել ծրագրի իրականացման աջակցության խորհուրդ` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ:
Խորհուրդը համակարգելու է ծրագրի ֆինանսական աջակցության ապահովման (դոնոր կազմակերպությունների հետ կապի ստեղծում), դրա իրականացման ընթացքի և հսկողության հետ կապված գործառույթները:
Ծրագրի իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների առկայության դեպքում, դրանով նախատեսված` բնակարանով ապահովման գործառույթները (մասնավորապես` կապված բնակարանի գնման վկայագրերի, առանձնատների (քոթեջների) շինարարության և ծրագրի իրականացման փուլերի հետ) անմիջականորեն իրականացնելու համար, ելնելով առկա ֆինանսական միջոցների ծավալից, սահմանված կարգով կարող է ստեղծվել ծրագրի իրականացման գրասենյակ:
Չնայած Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն ծրագրի համար արդեն իսկ նախատեսել է ավելի քան 5,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ բյուջետային ֆինանսավորում, այնուամենայնիվ երկրի տնտեսության զարգացման ներկա մակարդակի պայմաններում նման ծրագրի իրականացումը միայն ներքին ռեսուրսների հաշվին առաջիկա տարիներին իրատեսական չէ:
Ուստի բնակարանային առաջնահերթ ծրագրի իրականացման համար պահանջվող մնացած ֆինանսական միջոցներն անհրաժեշտ է համալրել ներքին և արտաքին այլ աղբյուրների հաշվին:
Այդ իմաստով ծրագրի իրականացմանն աջակցելու համար ակնկալվում է միջազգային հանրության, Համաշխարհային բանկի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության, Միջազգային արժութային հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի, Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի և օտարերկրյա պետությունների ֆինանսական աջակցությունը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Աղյուսակ N 1
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ ԾՐԱԳՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՇԱՀԱՌՈՒ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ
Ընդամենը` հանրապետությունում - 3470 ընտանիք
այդ թվում`
Արագածոտնի մարզ - 119 ընտանիք
Արարատի մարզ - 440 ընտանիք
Արմավիրի մարզ - 219 ընտանիք
Գեղարքունիքի մարզ - 52 ընտանիք
Լոռու մարզ - 116 ընտանիք
Կոտայքի մարզ - 756 ընտանիք
Շիրակի մարզ - 70 ընտանիք
Սյունիքի մարզ - 145 ընտանիք
Վայոց ձորի մարզ - 14 ընտանիք
Տավուշի մարզ - 81 ընտանիք
Երևան քաղաք - 1458 ընտանիք
Աղյուսակ N 2
1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած
անձանց բնակարանային ապահովության
առաջնահերթ ծրագրի
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծախսերի
Առանձնատների (քոթեջների) շինարարություն
Մարզի, այդ թվում` տարածաշրջանի
անվանումները Ընտանիքների կազմը` անձերով Ընդամենը` ընտանիք Ընդամենը` պահանջվող ֆինանսական
միջոցները (ԱՄՆ-ի դոլար)
1-2 անձից
կազմված
ընտանիքներ 3-4 անձից
կազմված
ընտանիքներ 5-6 անձից
կազմված
ընտանիքներ 7-8 անձից
կազմված
ընտանիքներ 9 անձից կազմված ընտանիքներ
թիվը մեկ-սենյականոց առանձնատան արժեքը` 5250 ԱՄՆ-ի դոլար հաշվարկով պահանջվող գումարը թիվը երկու-սենյականոց
առանձնատան
արժեքը`
7000 ԱՄՆ-ի
դոլար
հաշվարկով
պահանջվող
գումարը թիվը երեք- սենյականոց
առանձնատան
արժեքը`
8500 ԱՄՆ-ի
դոլար
հաշվարկով
պահանջվող
գումարը թիվը
չորս- սենյականոց առանձնատան արժեքը` 9500 ԱՄՆ-ի դոլար հաշվարկով պահանջվող գումարը թիվը հինգ- սենյականոց առանձնատան արժեքը` 10500 ԱՄՆ-ի դոլար հաշվարկով պահանջվող գումարը
ՍՅՈՒՆԻՔ 1 5250 1 5250
Գորիսի տ/շ* 1 5250 1 5250
ԱՐՄԱՎԻՐ 9 47250 6 42000 7 59500 1 9500 23 158250
Արմավիրի տ/շ* 1 5250 1 5250
Էջմիածնի տ/շ* 8 42000 3 21000 5 42500 1 9500 17 115000
Բաղրամյանի տ/շ** 3 21000 2 17000 5 38000
ԱՐԱՐԱՏ 34 178500 35 245000 24 204000 6 57000 1 10500 100 695000
Վեդու տ/շ* 3 15750 3 21000 1 8500 2 19000 1 10500 10 74750
Արտաշատի տ/շ* 1 5250 5 35000 4 34000 1 9500 11 83750
Մասիսի տ/շ* 30 157500 27 189000 19 161500 3 28500 79 536500
ԱՐԱԳԱԾՈՏՆ 12 63000 3 21000 1 8500 16 92500
Աշտարակի տ/շ* 10 52500 3 21000 13 73500
Ապարանի տ/շ* 2 10500 1 8500 3 19000
ԼՈՌԻ 13 68250 19 133000 13 110500 1 9500 46 321250
Վանաձորի տ/շ* 3 15750 1 7000 2 17000 6 39750
Ստեփանավանի տ/շ* 2 10500 3 21000 5 31500
Սպիտակի տ/շ* 6 31500 9 63000 7 59500 22 154000
Ալավերդու տ/շ* 2 10500 6 42000 4 34000 1 9500 13 96000
ՇԻՐԱԿ 2 10500 1 7000 1 9500 4 27000
Ախուրյանի տ/շ** 1 5250 1 7000 1 9500 3 21750
Արթիկի տ/շ* 1 5250 1 5250
ԿՈՏԱՅՔ 31 162750 3 21000 6 51000 2 19000 42 253750
Հրազդանի տ/շ* 1 5250 1 5250
Աբովյանի տ/շ* 3 15750 2 17000 5 32750
Եղվարդի տ/շ* 27 141750 3 21000 4 34000 2 19000 36 215750
ՏԱՎՈՒՇ 9 47250 6 42000 5 42500 20 131750
Իջևանի տ/շ* 6 31500 4 28000 3 25500 13 85000
Նոյեմբերյանի տ/շ* 3 15750 2 14000 2 17000 7 46750
ԸՆԴԱՄԵՆԸ 111 582750 73 511000 56 476000 11 104500 1 10500 252 1684750
* նշված տարածաշրջանում (տ/շ) ընդգրկված է տվյալ քաղաքը և նախկին վարչական շրջանը
** նշված տարածաշրջանում (տ/շ) ընդգրկված է միայն տվյալ նախկին վարչական շրջանը
Աղյուսակ N 3
1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած
անձանց բնակարանային ապահովության
առաջնահերթ ծրագրի
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծախսերի
Բնակարանների գնման վկայագրերի (սերտիֆիկատ) տրամադրում
Մարզի, այդ թվում`
քաղաքի և տարածաշրջանի
անվանումները Ընտանիքների կազմը` անձերով Ընդա-մենը` ընտա-նիք Ընդա-մենը` պահանջ-վող ֆինան-սական
միջոց-ները
1-2 անձից
կազմված
ընտանիքներ 3-4 անձից
կազմված
ընտանիքներ 5-6 անձից
կազմված
ընտանիքներ 7-8 անձից
կազմված
ընտանիքներ 9-10 անձից
կազմված
ընտանիքներ 11-12 անձից
կազմված
ընտանիքներ
թիվը մեկ-սենյակա-նոց բնակա-րանի վկա-յագրի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) ընդա-մենը` պահանջ-վող գու-մարը
թիվը երկու-սենյակա-նոց բնակա-րանի վկա-յագրի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) ընդա-մենը` պահանջ-վող գու-մարը
թիվը երեք-սենյակա-նոց բնակա-րանի վկայագրի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) ընդա-մենը` պահանջ-վող գու-մարը թիվը չորս-սենյակա-նոց բնակա-րանի վկա-յագրի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) ընդա-մենը` պահանջ-վող գու-մարը
թիվը հինգ-սենյակա-
նոց (3+2)
բնակա-րանի վկա-յագրի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) ընդա-մենը` պահանջ-վող գու-մարը թիվը վեց-սենյակա-նոց
(3+3) բնակա-րանի վկա-յագրի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) ընդա-մենը` պահանջ-վող գու-մարը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
ՎԱՅՈՑ ՁՈՐ 9 14884 3 8370 2 7440 14 30694
Եղեգնաձորի տ/շ* 5 1860 9300 3 2790 8370 2 3720 7440 10 25110
Վայքի տ/շ* 4 1396 5584 4 5584
ՍՅՈՒՆԻՔ 80 89536 49 83796 12 27856 3 8730 144 209918
Կապանի տ/շ* 13 1144 14872 15 1716 25740 2 2288 4576 30 45188
ք. Քաջարան 3 716 2148 3 2148
Գորիսի տ/շ* 48 1164 55872 27 1746 47142 10 2328 23280 3 2910 8730 88 135024
Մեղրու տ/շ* 9 1000 9000 4 1500 6000 13 15000
Սիսիանի տ/շ* 7 1092 7644 3 1638 4914 10 12558
ԱՐՄԱՎԻՐ 114 250624 54 186336 25 96376 3 19360 196 552696
Արմավիրի տ/շ* 31 1780 55180 10 2670 26700 6 3560 21360 47 103240
ք. Մեծամոր 26 1224 31824 16 1836 29376 12 2448 29376 1 3060 3060 55 93636
Էջմիածնի տ/շ* 42 3260 136920 25 4890 122250 7 6520 45640 2 8150 16300 76 321110
Բաղրամյանի տ/շ** 15 1780 26700 3 2670 8010 18 34710
ԱՐԱՐԱՏ 172 312628 92 264870 66 242848 9 43970 1 7560 340 871876
ք. Արարատ 40 1252 50080 15 1878 28170 14 2504 35056 2 3130 6260 71 119566
Վեդու տ/շ* 24 1240 29760 9 1860 16740 9 2480 22320 42 68820
Արտաշատի տ/շ* 41 2148 88068 20 3222 64440 12 4296 51552 3 5370 16110 76 220170
Մասիսի տ/շ* 67 2160 144720 48 3240 155520 31 4320 133920 4 5400 21600 1 7560 7560 151 463320
ԱՐԱԳԱԾՈՏՆ 57 93068 30 64992 15 38952 1 6180 103 203192
Աշտարակի տ/շ* 24 2472 59328 9 3708 33372 3 4944 14832 1 6180 6180 37 113712
Թալինի տ/շ* 19 980 18620 16 1470 23520 9 1960 17640 44 59780
Ապարանի տ/շ* 11 1080 11880 4 1620 6480 3 2160 6480 18 24840
Արագածի տ/շ** 3 1080 3240 1 1620 1620 4 4860
ԼՈՌԻ 34 60516 23 52566 12 38128 1 2510 70 153720
Վանաձորի տ/շ* 18 2412 43416 7 3618 25326 5 4824 24120 30 92862
Տաշիրի տ/շ* 1 760 760 1 1140 1140 1 1520 1520 3 3420
Ստեփանավանի տ/շ* 5 1284 6420 9 1926 17334 1 2568 2568 15 26322
Սպիտակի տ/շ* 2 944 1888 3 1416 4248 1 1888 1888 6 8024
Ալավերդու տ/շ* 8 1004 8032 3 1506 4518 4 2008 8032 1 2510 2510 16 23092
ՇԻՐԱԿ 32 85564 26 98598 6 32736 2 13640 66 230538
Գյումրի * 23 2728 62744 17 4092 69564 4 5456 21824 2 6820 13640 46 167772
Ախուրյան ** 6 2728 16368 1 4092 4092 7 20460
Ամասիա ** 2 2728 5456 5 4092 20460 2 5456 10912 9 36828
ԿՈՏԱՅՔ 375 926828 212 755532 109 500032 14 68960 3 20524 1 13040 714 2284916
ք. Չարենցավան 18 1224 22032 6 1836 11016 6 2448 14688 3 3060 9180 33 56916
ք. Բյուրեղավան 14 1396 19544 7 2094 14658 5 2792 13960 1 4886 4886 27 53048
ք. Նոր Հաճն 16 2056 32896 14 3084 43176 8 4112 32896 1 5140 5140 39 114108
ք. Ծաղկաձոր 16 2996 47936 8 4494 35952 3 5992 17976 27 101864
Հրազդանի տ/շ* 60 1208 72480 35 1812 63420 22 2416 53152 2 3020 6040 1 4228 4228 120 199320
Աբովյանի տ/շ* 199 3260 648740 99 4890 484110 48 6520 312960 4 8150 32600 1 11410 11410 1 13040 13040 352 1502860
Եղվարդի տ/շ* 52 1600 83200 43 2400 103200 17 3200 54400 4 4000 16000 116 256800
ՏԱՎՈՒՇ 34 42484 14 26076 10 25808 3 8940 61 103308
Իջևանի տ/շ* 7 1604 11228 3 2406 7218 4 3208 12832 14 31278
Բերդի տ/շ* 7 1148 8036 1 1722 1722 1 2296 2296 9 12054
ք. Դիլիջան 5 1440 7200 2 2160 4320 1 3600 3600 8 15120
Նոյեմբերյանի տ/շ* 15 1068 16020 8 1602 12816 5 2136 10680 2 2670 5340 30 44856
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ 30 34256 14 23094 7 11584 1 1700 52 70634
Գավառի տ/շ* 4 1196 4784 1 1794 1794 2 2392 4784 7 11362
Ճամբարակի տ/շ* 2 680 1360 1 1020 1020 3 1360 4080 1 1700 1700 7 8160
Սևանի տ/շ* 22 1216 26752 10 1824 18240 32 44992
Վարդենիսի տ/շ* 2 680 1360 2 1020 2040 2 1360 2720 6 6120
ք. Երևան 955 5625 5371875 387 8125 3144375 99 10625 1051875 15 13125 196875 1 18750 18750 1 21250 21250 1458 9805000
1892 7282263 904 4708605 363 2073635 52 370865 5 46834 2 34290 3218 14516492
* նշված տարածաշրջանում (տ/շ) ընդգրկված է տվյալ քաղաքը և նախկին վարչական շրջանը
** նշված տարածաշրջանում (տ/շ) ընդգրկված է միայն տվյալ նախկին վարչական շրջանը
Աղյուսակ N 4
1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած
անձանց բնակարանային ապահովության
առաջնահերթ ծրագրի
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձԵՎավորված շուկայական միջին գների վերաբերյալ (2003 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով)
Համայնքներ Մեկ քառ.
մետրի
արժեքը
(ԱՄՆ-ի
դոլար) Մեկ- սենյա-
կանոց
բնակա-
րանի
գինը
(45
քառ. մ) Երկու-
սենյա-
կանոց
բնակա-
րանի
գինը
(65
քառ. մ) Երեք- սենյա- կանոց բնակա- րանի գինը (85 քառ. մ) Չորս- սենյա-
կանոց
բնակա-
րանի
գինը
(105
քառ.
մ) Հինգ- սենյա-
կանոց
/2+3/
բնակա-
րանի
գինը Վեց-սենյա-
կանոց
/3+3/
բնակա-
րանի գինը
Երևան 125 5625 8125 10625 13125 18750 21250
Մարզեր Քաղաքներ
մեկ քառ.
մետրի
արժեքը
(ԱՄՆ-ի
դոլար)
մեկ- սենյա-
կանոց
բնակա-
րանի
գինը (40 քառ. մ)
երկու- սենյա-
կանոց
բնակա-
րանի
գինը (60 քառ. մ)
երեք- սենյա-
կանոց
բնակա-
րանի
գինը
(80 քառ.մ) չորս- սենյա-
կանոց
բնակա-
րանի
գինը
(100 քառ. մ) հինգ-սենյա-
կանոց
/2+3/
բնակա-
րանի վեց- սենյա-
կանոց
/3+3/
բնակա-
րանի
1 2 3 4 5 6 7 8 9
Արագածոտն Աշտարակ 61.8 2472 3708 4944 6180
Ապարան 27.0 1080 1620 2160
Թալին 24.5 980 1470 1960
Արարատ Արտաշատ 53.7 2148 3222 4296 5370
Մասիս 54.0 2160 3240 4320 5400 7560
Վեդի 31.0 1240 1860 2480
Արարատ 31.3 1252 1878 2504 3130
Արմավիր Էջմիածին 81.5 3260 4890 6520 8150
Արմավիր 44.5 1780 2670 3560
Մեծամոր 30.6 1224 1836 2448 3060
Գեղարքունիք Սևան 30.4 1216 1824
Գավառ 29.9 1196 1794 2392
Վարդենիս 17.0 680 1020 1360 1700
Լոռի Վանաձոր 60.3 2412 3618 4824
Ստեփանավան 32.1 1284 1926 2568
Սպիտակ 23.6 944 1416 1888
Ալավերդի 25.1 1004 1506 2008 2510
Տաշիր 19.0 760 1140 1520
Կոտայք Աբովյան 81.5 3260 4890 6520 8150 11410 13040
Նոր Հաճն 51.4 2056 3084 4112 5140
Բյուրեղավան 34.9 1396 2094 2792 4886
Եղվարդ 40.0 1600 2400 3200 4000
Հրազդան 30.2 1208 1812 2416 3020 4228
Ծաղկաձոր 74.9 2996 4494 5992
Չարենցավան 30.6 1224 1836 2448 3060
Շիրակ Գյումրի 68.2 2728 4092 5456 6820
Արթիկ 24.9 996 1494
Սյունիք Գորիս 29.1 1164 1746 2328 2910
Կապան 28.6 1144 1716 2288
Սիսիան 27.3 1092 1638
Մեղրի 25.0 1000 1500
Քաջարան 17.9 716
Վայոց ձոր Վայք 34.9 1396
Եղեգնաձոր 46.5 1860 2790 3720
Տավուշ Դիլիջան 36.0 1440 2160 3600
Իջևան 40.1 1604 2406 3208
Բերդ 28.7 1148 1722 2296
Նոյեմբերյան 26.7 1068 1602 2136 2670
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 747-Ն որոշման
Կ Ա Զ Մ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
- ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Վարդանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Գ. Ասլանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Գ. Եգանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան