ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 969-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1513-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «2018 թվականի օգոստոսի 5-ը» բառերը փոխարինել «2018 թվականի դեկտեմբերի 24-ը» բառերով.
2) հավելվածը 88-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 89-95-րդ կետերով՝
« 89. 7326 Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից.
- կռած կամ դրոշմած, բայց առանց հետագա մշակման տոննա 5 Իրան/Իրան 49,938,000.00
90. 9406 Թիթեղյա ծածկով մետաղական կառույց տոննա 98 Իրան/Իրան 36,701,000.00
91. 7309 Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ՝ սև մետաղներից, ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից) 300 լ-ից ավելի տարողությամբ, երեսապատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների տոննա 53 Իրան/Իրան 58,671,000.00
92. 7216 Անկյունակներ, ձևավոր և հատակ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից տոննա 88 Իրան/Իրան 29,744,000.00
93. 6902 Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ և նույնանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային նույնանման հանքային ապարներից պատրաստված արտադրատեսակներից տոննա 2 Իրան/Իրան 374,000.00
94. 7019 Հանքաբամբակ (ստեկլովատա) տոննա 2 Իրան/Իրան 920,000.00
95. 7306 Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ (օրինակ` բաց կարով կամ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ սև մետաղների - խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար տոննա 7.7 Իրան/Իրան 2,976,000.00
».
3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1,269,710,395» թիվը փոխարինել «1,449,034,395» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. սեպտեմբերի 5
Երևան