Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱՅԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2004 թվականի N 753-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱՅԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը, ինչպես նաև միջերկրածովային կրիայի որսի թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին Հայաստանի Հանրապետության տարածքից (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) 2004 թվականի ընթացքում կատարել 2 առանձնյակ միջերկրածովային կրիայի որս` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի և ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի ինտեգրացիոն կենսաբազմազանության ֆակուլտետի միջև գիտական համագործակցության շրջանակներում կարգաբանական հետազոտություններ կատարելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մայիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։