Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԵՎ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «էՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 325-Ն

2018 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 20-ին ԵՎ 21-ին ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «էՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.08.18 N 955-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները բացառության կարգով կազմակերպել և իրականացնել 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին։

(1-ին կետը փոփ. 30.08.18 N 955-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. ապրիլի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։