Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2017 թվականի թիվ 1 քաղ. Բիշքեկ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մասին» թիվ 28 որոշման 3-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների և այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Օ. Պանկրատով Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

« » -ի 20_թվականի թիվ քաղ.

Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների եվ այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների և այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին զեկույցը (այսուհետ՝ զեկույց)՝

1. Առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Միության անդամ պետություններին փոխգործակցության շրջանակներում հաշվի առնել զեկույցի դրույթները:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների վերլուծության և Միության անդամ պետությունների կողմից իրագործվող, նշված ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների դիտանցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։