Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2018 թվականի N 96-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Երևանի 2800-ամյակին նվիրված` ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող` Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,500,000,000 դրամ» բառերը փոխարինել «2,430,000,000 դրամ» բառերով.

2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում`

1) բնական գրանիտ՝ 590 քառ.մետր, 21,830 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,511,300 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) դրենաժային լուծույթ՝ 40 տ ընդհանուր քաշով, 186,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

3) սալաքարերի տեղափոխման համար մետաղական փաթեթավորման կոնստրուկցիա՝ 1 հատ, 10,100 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

4) կվարցիտից սալաքարեր՝ 5.365 քառ. մետր, 420,569.98 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

5) ոսկեգույն-դեղին գրանիտ՝ 590 քառ. մետր, 20,001 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 3,398,775 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

6) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

7) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

8) բնական գրանիտ (Padang dark)՝ 590 քառ. մետր, 27,509.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 2,400,100 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

9) դրենաժային լուծույթ՝ 20 տ ընդհանուր քաշով, 93,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

2018 թ. օգոստոսի 31

Երևան

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

օգոստոսի 31-ի N 96-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

Երևանի 2800-ամյակին նվիրված՝ ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգման և հիմնանորոգման

1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4. Ծրագիրը կատարողը «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի hետնամասում գտնվող՝ Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգի Բնագավառը` քաղաքաշինություն

6. Ծրագրի բյուջեն 2 430 000 000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Երևանի համայնք

Ընտրությունը կատարվել է` համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2018 թվականի հունվարի 8-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 1-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Զբոսայգու նախագծում - 30 000 000 դրամ (այդ թվում` ավարտված 26 688 807 դրամ աշխատանքներ).

Զբոսայգու շինարարական աշխատանքներ-1 100 000 000 դրամ (այդ թվում՝ ավարտված 362 274 095 դրամի աշխատանքներ).

Զբոսայգու կանաչապատում 30 000 000 դրամ.

Շատրվանների կառուցում և վերանորոգում - 900 000 000 դրամ.

Զբոսայգու կահավորում և այդ այգու համար նախատեսված պարագաներով հագեցում - 370 000 000 դրամ (այդ թվում՝ ձեռք բերված 18 217 500 դրամի ապրանքներ).

Միջոցառումների ընդհանուր արժեքը կազմում է 2 430 000 000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2018 թ. հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Նախատեսվում է նախագծման ծառայությունների ձեռք բերում՝ 30 000 000 դրամ.

Շինարարական աշխատանքների իրականացման համար ծառայությունների ձեռք բերում՝ 1 100 000 000 դրամ.

Զբոսայգու կանաչապատման ծառայությունների ձեռք բերում՝ 30 000 000 դրամ.

Շատրվանների համար սարքերի, սարքավորումների, պարագաների ձեռք բերում և ներմուծում - 900 000 000 դրամ.

Այգու համար նախատեսված պարագաների ձեռք բերում և ներմուծում - 370 000 000 դրամ.

Ձեռք բերվող ծառայությունների ու ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 2 430 000 000 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։