«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 767-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ, ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԿԻՆՈ-, ՖՈՏՈ-, ՖՈՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «01. Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «02. Խաղարկային կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «03. Վավերագրական կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «04. Կինո- ֆոտո- ֆոնոհավաքածուի պահպանման գծով սուբսիդավորում» և «05. Կինոշուկաներին մասնակցության գծով սուբսիդավորում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ» հոդվածով)` ըստ առանձին կազմակերպությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մայիսի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 767-Ն որոշման
ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN ը/կ Ծրագրի և սուբսիդավորում ստացող կազմակերպությունների անվանումները Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
1. Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության սուբսիդավորում
որից՝
- «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն 60641.3
60641.3 87323.4
87323.4 121282.5
121282.5
2. Խաղարկային կինոնկարների արտադրության սուբսիդավորում
որից՝
- «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն 132226.3
132226.3 190405.8
190405.8 264452.5
264452.5
3. Վավերագրական կինոնկարների արտադրության սուբսիդավորում
որից՝
- «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն 19209.5
19209.5 27661.7
27661.7 38419.0
38419.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 767-Ն որոշման
ԿԻՆՈ-, ՖՈՏՈ-, ՖՈՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN ը/կ Ծրագրի անվանումը Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
1. Կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուի պահպանման գծով սուբսիդավորում
որից`
- «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն 2201.7
2201.7 3170.4
3170.4 4403.3
4403.3
2. Կինոշուկաներին մասնակցության գծով սուբսիդավորում որից`
- «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն 2201.7
2201.7 3170.4
3170.4 4403.3
4403.3
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան