Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2018 թվականի N 175-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) կողմից իրականացվող՝ 3,308,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի մարզադահլիճի կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05500145) հետ 2018 թվականի հունիսի 27-ին կնքված N ՀՀ-Կ-08/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման, գնման և տեղափոխման աշխատանքների իրականացում՝ 3,308,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետ Ա. Միրզոյան

2018 թ. օգոստոսի 31

Երևան

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. օգոստոսի 31-ի N 175-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի մարզադահլիճի կահավորում»

1. Ծրագրի նպատակը Մեր կողմից կառուցված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի տարածքում գտնվող մարզադահլիճն ապահովել անհրաժեշտ կահույքով:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3. Բարեգործը Անհատ բարերարներ (իրավաբանական և ֆիզիկական անձինք)

4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ

ՀՀ, ք. Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք, ՀՎՀՀ՝ 02507456

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Տավուշի մարզ, Դիտավան համայնք, սոցիալական բնագավառ

6. Ծրագրի բյուջեն Բյուջեն կազմում է 3,308,900.00 դրամ:

7. Բարեգործություն ստացողը Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի աշակերտները

8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018 թ. հունիսի 27-ից մինչև 2018 թ. օգոստոսի 27-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Սույն թվականի հունիսի 27-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում կահավորել Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի մարզադահլիճը:

Արժեքը՝ 3,308,900.00 ՀՀ դրամ:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրի ապրանքատեսակների ցանկի համաձայն՝ գույքի պատրաստում, գնում և անհատույց հանձնում՝ 3,308,900.00 դրամ առանց ԱԱՀ-ի:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Նախատեսվում է համագործակցություն Տավուշի մարզպետարանի հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից (եռամսյակային և ամփոփ հաշվետվություններ):

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետ Ա. Միրզոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։