ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 174-Ա
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, ՀՎՀՀ՝ 02528755) իրականացվող` 4,141,503 դրամ ընդհանուր արժողությամբ «Տպագրական աշխատանքներ երեխաների հովանավորության ծրագրի համար» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ասողիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00835755) հետ 2018 թվականի հուլիսի 10-ին կնքված N 0091ՕT18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական աշխատանքների իրականացում՝ 4,141,503 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ Ա. Միրզոյան
2018 թ. օգոստոսի 31
Երևան
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. օգոստոսի 31-ի N 174-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Տպագրական աշխատանքներ երեխաների հովանավորության ծրագրի համար»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է նամակագրության միջոցով սերտ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում բնակվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրում գրանցված 33,406 երեխաների և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թայվանի և Կանադայի անհատ հովանավորների միջև, որի արդյունքում Հայաստանի երեխաների համար ստեղծվում են հնարավորություններ շփվելու և ճանաչելու այլ երկրներում ապրող մարդկանց, ծանոթանալու նրանց մշակույթին և սովորույթներին, իսկ հովանավորների համար ստեղծվում են հնարավորություններ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ երեխաների բնակության համայնքներում՝ զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:
2. Ծրագրի բարեգործական որակավորման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը 1. «Վորլդ Վիժն» Մեծ Բրիտանիայի աջակցող գրասենյակ
հասցե՝ World Vision UK Opal Drive, Fox Milne, Milton Keynes, MK15 0ZR, UK
2. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ
հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001
3. «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ
հասցե` World Vision Switzerland, Kriesbachstrasse 30, CH-8600 Duebendorf, Switzerland
4. «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ
հասցե՝ 7 rue Pasquier - 75008 Paris, France
5. «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ
հասցե՝ World Vision Deutschland e.V. Am Houiller Platz 4 61381 Friedrichsdorf
6. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ
հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Taiwan
7. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ
հասցե՝ World Vision Canada, 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Canada
4. Ծրագիրը կատարողը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
Հասցե` Երևան, Ռ. Մելիքյան փ. 1, ՀՎՀՀ` 02528755, հեռախոս`+37460491010
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Իրականացման վայրն են՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերում ընդգրկված համայնքները:
Ծրագրի բնագավառը` սոցիալական:
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4,141,503 (չորս միլիոն հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր երեք) դրամ` առանց ԱԱՀ-ի:
7. Բարեգործություն ստացողը Բարեգործություն ստացող են՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերում ընդգրկված համայնքներում բնակվող 33,406 երեխաները:
Երեխաների տվյալների հավաքագրման ժամանակ կնքվում է երկկողմանի համաձայնագիր, որը հաստատում է տվյալ երեխայի ծնողի համաձայնությունը՝ երեխաներին «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից տվյալ համայնքում իրականացվող ծրագրերում ընդգրկելու մասին:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 10 հուլիսի 2018 թ.-13 օգոստոսի 2018 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրով նախատեսված է 2018 թ. հուլիսի 10-ից մինչև 2018 թ. օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում երեխաների ամանորյա բացիկների, երեխաների տարեկան զեկույցների, ծրարների, հովանավորության նամակագրական նյութեր տպագրել «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրի համար:
Տպագրական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 4,141,503 (չորս միլիոն հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր երեք) դրամ՝ առանց ԱԱՀ-ի:
Նամակագրության թարգմանությունն իրականացվում է Երեխաների հովանավորության ծրագրի աշխատակիցների կողմից:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրի աշխատանքներն ապահովելու համար տպագրվելու են երեխաների ամանորյա բացիկներ, երեխաների տարեկան զեկույցներ, ծրարներ, հովանավորության նամակագրական նյութեր: Երեխաների ամանորյա բացիկների, երեխաների տարեկան զեկույցների, ծրարների, հովանավորության նամակագրական նյութերի տպագրությունն իրականացնելու համար «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը մրցութային կարգով ընտրել է կազմակերպություն և ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4,141,503 (չորս միլիոն հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր երեք) դրամ՝ առանց ԱԱՀ-ի:
Աշխատանքները սկսվելու են 2018 թ. հուլիսի 10-ին և ավարտվելու են մինչև 2018 թ. օգոստոսի 13-ը:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր ներկայացված ծրագրով նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև համայնքներում գործող դպրոցների և մանկապարտեզների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի անմիջական վերահսկողությունն իրականացվում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերի գրասենյակների աշխատակիցների կողմից, ինչպես նաև հովանավորության բաժնի մասնագետների կողմից:
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը վերահսկվում է միջազգային աուդիտի, ինչպես նաև հարկային մարմինների կողմից:
Ծրագրի ընթացքի և ավարտի մասին հաշվետվությունը կներկայացվի ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ Ա. Միրզոյան