«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մայիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 ապրիլի 2008 թ.
ք. Երևան N 30-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.09.18 N 493-Ն)
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով.
(նախաբանը փոփ. 12.09.18 N 493-Ն)
Հրամայում եմ՝
1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանի ձևը (հավելված)՝ կցվում է։
(1-ին կետը փոփ. 12.09.18 N 493-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գ. Դանիելյան
Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2008 թվականի ապրիլի 21-ի
N 30-Ն հրամանի
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ
(վերնագիրը փոփ. 12.09.18 N 493-Ն)
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանն ունի ուռուցիկ վահանի տեսք։ Այն պատրաստվում է արծաթից։ Կրծքանշանի չափերն են՝ 50 մմ x 40 մմ x 2 մմ։
(1-ին կետը փոփ. 12.09.18 N 493-Ն)
2. Վահանն ունի 1.5 մմ հաստություն, այն կեսից ներքև եզրագծված է հասկերով։ Վահանի կենտրոնում, ուղղաձիգ տրամագծի չափով արտացոլված է 1.5 մմ հաստությամբ սուր՝ բռնակը դեպի վեր։ Վահանի կենտրոնում պատկերված է բացված թևերով արծիվ՝ 1.5 մմ հաստությամբ, որի ներքևի մասում տեղակայված է բացված գիրք՝ էջերի վրա կշեռքի պատկերով, որի հաստությունը 2 մմ է։
3. Վահանը կեսից վերև եզրագծված է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշով, որի վերին կենտրոնական մասում տեղակայված է Հայաստանի Հանրապետության զինանշանը 1 մմ հաստությամբ։
4. Կրծքանշանի վրա պատկերված վահանը արծաթագույն է, Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ ոսկեզօծ, դրոշը՝ եռագույն ջնարակապատ, սուրը, արծիվը, գիրքը և կշեռքը ոսկեզօծ են։
5. Կրծքանշանը ներքևում եզրագծված է 2 մմ հաստությամբ ոսկեզօծ ժապավենով, որի վրա կապույտ տառերով գրված է «ՀԿԱԾ»։
(5-րդ կետը փոփ. 12.09.18 N 493-Ն)
6. Կրծքանշանի հակառակ երեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը։
7. Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք։
8. Կրծքանշանի պատկերը՝ համաձայն N 1 նկարի։
9. Կրծքանշանի հետ տրվում է միասնական նմուշի վկայական՝ համաձայն N 2 նկարի։
Նկար N 1
Նկար N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԿԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ
կրծքանշան N.0 _________
ՎԿԱՅԱԿԱՆ
_______________________
ազգանուն
_______________________
անուն
________________________
հայրանուն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐի
« » ____ 200 թ. N.0 հրամանով
պարգևատրվում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ
ՆԱԽԱՐԱՐ կ.տ ______________
(հավելվածը փոփ. 12.09.18 N 493-Ն)