ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 976-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1264-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը, որոշման հավելվածի վերնագիրը և 1-ին կետը «գույքի» բառից հետո լրացնել «և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու» բառերով.
2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով, իսկ որոշման հավելվածում «Հավելված» բառը` «Հավելված N 1» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ տեղեկատվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:».
4) որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու վերաբերյալ.
7) ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ:».
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ կետերով.
«6. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին տեղեկատվություն նոտարների կողմից չի ներկայացվում:
7. Նոտարը տեղեկատվություն ներկայացնում է ժառանգությունը ժառանգների կողմից ձևակերպվելու և վկայագիր ստանալուց հետո:».
6) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. սեպտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
օգոստոսի 30-ի N 976-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1264-Ն որոշման
տեղեկատվություն
_______ թվականի______ եռամսյակում նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի ԵՎ ժառանգի կողմից հարկային պարտավորություններՆ ստանձնելու վերաբերյալ
Տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը
ՀՎՀՀ-ն
NN
ը/կ Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի) Ժառանգի ժառանգի կողմից ժառան-գությունն ընդունելու կամ հրա-ժարվելու վերաբերյալ Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի
ա-նու-նը ազ-գա-նու-նը հայ-րա-նու-նը ֆիզի-կական անձի վերջին հաշ-վառ-ման հաս-ցեն (դրա բացա-կայու-թյան դեպ-քում՝ վերջին բնա-կու-թյան վայրի հաս-ցեն) ան-հատ ձեռ-նար-կա-տի-րոջ կամ նո-տա-րի հաշ-վառ-ման հաս-ցեն ան-հատ ձեռ-նար-կա-տի-րոջ կամ նո-տա-րի ՀՎՀՀ-ն ա-նու-նը ազ-գա-նու-նը հայ-րա-նու-նը հաշ-վառ-ման հաս-ցեն (դրա բա-ցա-կա-յու-թյան դեպ-քում՝ բնա-կու-թյան վայ-րի հաս-ցեն) անձնագրային տվյալները հան-րա-յին ծա-ռա-յու-թյուն-ների հա-մա-րա-նիշը հան-րային ծա-ռայու-թյուն-ների հա-մարա-նիշի բացա-կայու-թյան դեպքում, բացա-կայու-թյան վերա-բերյալ տրա-մադրած տեղե-կանքի հա-մարը, ում կող-մից է տրվել (ծածկա-գիրը), տրման ամսա-թիվը անշարժ գույք (ըստ սեփականության
իրավունքի
վկայականի
տվյալների) տրանսպորտային միջոցներ այլ շար-
ժա-կան գույք ժա-ռանգ-ված գույքում ժա-ռանգի ունեցած ժա-ռանգու-թյան բաժնե-մասը (տոկոս)
սե-րի-ան, հա-մա-րը ում կող-մից է տր-վել (ծած-կա-գիրը) տր-ման ամ-սա-թի-վը գտն-վելու վայրը (հաս-ցեն) տե-սա-կը նպա-տա-կա-յին նշա-նա-կու-թյու-նը ար-ժե-քը կա-դաստ-րային ար-ժեքը մակ-նիշը թո-ղարկ-ման տարե-թիվը հա-մա-րա-նիշը ան-վա-նու-մը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Աղյուսակի տիտղոսային մասում լրացվում է տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն:
2. 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը:
3. 2-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի անունը:
4. 3-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ազգանունը:
5. 4-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հայրանունը (նշված լինելու դեպքում):
6. 5-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի վերջին հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում՝ վերջին բնակության վայրի հասցեն)` տեղեկատվության առկայության դեպքում:
7. 6-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար)` տեղեկատվության առկայության դեպքում:
8. 7-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ՀՎՀՀ-ն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար):
9. 8-րդ սյունակում լրացվում է ժառանգի անունը:
10. 9-րդ սյունակում լրացվում է ժառանգի ազգանունը:
11. 10-րդ սյունակում լրացվում է ժառանգի հայրանունը (նշված լինելու դեպքում):
12. 11-րդ սյունակում լրացվում է ժառանգի հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում՝ բնակության վայրի հասցեն):
13. 12-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի սերիան, համարը:
14. 13-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագիրն ում կողմից է տրվել (ծածկագիրը):
15. 14-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի տրման ամսաթիվը:
16. 15-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշը` տեղեկատվության առկայության դեպքում:
17. 16-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում, բացակայության վերաբերյալ տրամադրած տեղեկանքի համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տրման ամսաթիվը` տեղեկատվության առկայության դեպքում:
18. 17-րդ սյունակում կատարվում է նշում ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու կամ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ (Ստանձնել է, Հրաժարվել է): Ընդ որում, ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում լրացվում են միայն աղյուսակի 2-7-րդ սյունակները:
19. 18-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) գտնվելու վայրը (հասցեն):
20. 19-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) տեսակը:
21. 20-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) նպատակային նշանակությունը:
22. 21-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) արժեքը դրամով՝ տեղեկատվության առկայության դեպքում:
23. 22-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) կադաստրային արժեքը դրամով՝ տեղեկատվության առկայության դեպքում:
24. 23-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի մակնիշը:
25. 24-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը:
26. 25-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը:
27. 26-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող այլ շարժական գույքի անվանումը:
28. 27-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգված գույքում ժառանգի ունեցած ժառանգության բաժնեմասը տոկոսով:
29. Գույքը մեկից ավելի ժառանգի կողմից ժառանգվելու դեպքում՝ յուրաքանչյուր ժառանգի համար աղյուսակում լրացվում է առանձին տողով:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան