Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2004 թվականի N 801-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձյունաշողի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 604,8 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 602,2 հեկտարը, որից` 231,1 հեկտար վարելահող, 128,8 հեկտար խոտհարք, 229,3 հեկտար արոտ, 13 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 2,6 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան ընդլայնման համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունիսի 3-ի N 801-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձյունաշողի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եՎ նպատակները

Տարեթիվը

Հողերի կատեգորիան

(նպատակային նշանակությունը)

Պայմանական նշանը

Ընդամենը

այդ թվում

վարե-լահող

բազ-

մամյա տնկարկ-

ներ

խոտ-հարք

արոտ

այլ հողեր

20004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ

Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման Բ

Հ

Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ

Ջրային հողեր Ջ

Հատուկ պահպանվող տարածքներ Պ 2,6 2,6

Հատուկ նշանակության հողեր ՀՆ

Ընդամենը 2,6 2,6

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։