Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-10-02-ից մինչև 2019-11-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-11-16Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունիսի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 10204163

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 հունիսի 2004 թ.

ք. Երևան N 80-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի

(նախաբանը փոփ. 17.09.18 N 501-Ն)

Հրամայում եմ`

1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը, վկայականի և կնիքի միասնական նմուշները` համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 1999 թ. ապրիլի 27-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների ծառայողական համազգեստի, դասային կոչումների տարբերանշանների և խորհրդանշանի նմուշները հաստատելու մասին» թիվ 692 հրամանը:

Դ. Հարությունյան

Հավելված 1

Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի

7 հունիսի 2004 թ.

թիվ 80-Ն հրամանով

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը

(հավելվածն ուժը կորցրել է 01.03.05 n 26-ն)

Հավելված 2

Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի

7 հունիսի 2004 թ.

թիվ 80-Ն հրամանով

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(հավելվածն ուժը կորցրել է 01.03.05 n 26-ն)

Հավելված 3

Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի

7 հունիսի 2004 թ.

թիվ 80-Ն հրամանով

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Վկայականի կազմը կարմիր գույնի է, արտաքին կազմի վրա ոսկեգույն ՀՀ զինանշանն է և ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը, կազմի հակառակ կողմի վրա ոսկեգույն տառերով գրված է «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ, МИНИСТЕРСТВО ЮСТИЦИИ».

Միջուկը երկկողմանի է` 9x6 չափսի, կարմիր վանդակավոր դաշտի ֆոնի վրա` ՀՀ զինանշանի պատկերով, ձախ կողմում անձի լուսանկարն է 3,5x4,5 չափսի` նշվում է գերատեսչության անվանումը, ծառայության անվանումը, վկայականի համարը, հրազեն կրելու իրավունքը և ուժի մեջ գտնվելու ժամկետը:

Աջ կողմում նշվում են անձի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն). հատուկ կոչումը, պաշտոնը և այն վավերացվում է նախարարի ստորագրությամբ և կնիքվում:

Բոլոր գրառումները կատարվում են հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ակտի պատկեր

(հավելվածը փոփ. 17.09.18 N 501-Ն)

Հավելված 4

Հաստատված է` ՀՀ արդարադատության նախարարի

7 հունիսի 2004 թ.

թիվ 80-Ն հրամանով

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԿՆԻՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇԸ

Ակտի պատկեր

Հարկադիր կատարողի կնիքը շրջանաձև է, 33 միլիմետր տրամագծով, կնիքի ներսում առաջին տողում մեծատառ գրված է «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Երկրորդ տողում գրված է «_________ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ» բառերը, իսկ կենտրոնում` փոքր շրջանագծի ներսում, գրվում է թվանիշը:

(հավելվածը փոփ. 17.09.18 N 501-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։