Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2004 թվականի N 818-Ն

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «12. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունիսի 3-ի N 818-Ն որոշման

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ

Հրատարակման անվանումը Քանակը Տպագրության ենթակա համարների քանակը

(հատ) Մեկ համարի միջին ծավալը

(տպ. մամուլ) Ընդհանուր ծավալը

(տպ. մամուլ) Մեկ մամուլի միջին գինը(դրամ) Գումարը

(հազ. դրամ)

1-ին եռամսյակ 1-ին կիսամյակ ինն ամիս տարի

2004 թվականին ուժի մեջ մտած ՀՀ միջազգային պայմանագրերի «ՀՀ միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիր» 400 2 ժողովածու 40,8 32640 157,8 1,030.0 2,214,5 3,502.0 5,150.0

Ընդամենը 5,150.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։